Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Արցախի Արդարություն կուսակցությունը կոչ է անում քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին

Հայաստանի Հանրապետության սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ.

Հունիսի 20֊ը սովորական ընտրության օր չէ, այդ օրը ոչ միայն ընտրելու եք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կազմը և իշխանություններին, այլև պետք է ընտրություն կատարեք երկու զուգահեռ իրականությունների միջև, որոշեք, թե ինչպիսի Հայաստանում եք ուզում ապրել։ Արդյո՞ք դուք ուզում եք ապրել նվաստացված, թույլ, վտանգված, թշնամիների կողմից ծաղրի առարկա դարձած, թուրքերի կողմից օր օրի բռնազավթվող, ազգային արժեքները ոտնահարված, տնտեսական ճգնաժամ ապրող, այլասերված Հայաստանում, որին այսօր տանում է ներկայիս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թե՞ ուզում եք ապրել ուժեղ, անվտանգ, ապահով, արժանապատիվ, զարգացող, ուժեղ տնտեսություն ու բանակ ունեցող Հայաստանում, ունենալ իրական ապագա՝ հանձինս Հայաստան Դաշինքի և նրա թիմի։

Այսօր օրհասական պահ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության համար, մեր ապագան վտանգված է, մեր ներկան՝ անորոշ։ Հայաստանի ներկայիս իշխանությունները մեր երկիրը տանում են կործանման՝ թուրքի առաջ բացելով ոչ միայն Արցախի դռները, այլև՝ Մայր Հայաստանի դարպասները։ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը մեր հայրենակիցներին բաժանեցին ու տրամադրեցին միմյանց դեմ, անտեսելով իրական խնդիրներն ու վտանգները նրանք զբաղված էին էժանագին շոուներ կազմակերպելով և սին խոստումներ տալով ։ Նրանք տարան երկիրը պատերազմի, նրանք թշնամուն հանձնեցին Արցախի 75 տոկոսը, նրանք ջնջեցին մեր փառահեղ հաղթանակները, նրանք զոհեցին 5000 հայորդիներ, խեղեցին տասնյակ հազարավոր կյանքեր։ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները Արցախն այլևս հայկական չեն համարում, նրանց համար Արցախը հայրենիք չէ, այլև դժբախտ, դժգույն ադրբեջանական տարածք, նրանք ոչ միայն նոյեմբերին թուրքին հանձնեցին Շուշին ու Հադրութը, Քարվաճառն ու Քաշաթաղը, Կովսականն ու Ակնան և մյուս մեր հողերը, այլև առ այսօր շարունակում են թուրքին հանձնել Արցախի մնացած մի բուռ հատվածը, ինչի մասին վկայում է հենց իրենց կողմից հնչեցված հայտարարությունները։ Արցախում անհամբեր և միարժամանակ տագնապած ենք սպասում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ընտրություններին, քանզի գիտակցում ենք, որ հունիսի 20֊ը կարող է դառնալ Արցախի փրկության կամ վերջնական կործանման օր։ Այսօր անհրաժեշտ է, որպեսզի հայ ազգը համախմբվի և ջնջի վերոնշված անձի կողմից գծված բոլոր բաժանարար գծերը և միահամուռ կերպով ընտրեն միասնությունն ու ազգային գաղափարախոսությունը, հաղթանակն ու արժանապատիվ ապագան, անվտանգությունն ու զարգացող, ամուր սահմաններ ունեցող հայրենիք՝ Հայաստան Դաշինքի թիմի և այն գլխավորող Ռոբերտ Քոչարյանի հետ։
Հայաստանի Հանրապետության սիրելի մեր հայրենակիցներ.

Արցախի <<Արդարություն>> կուսակցությունը, նրա անդամները և համակիրները կոչ են անում և խնդրում հունիսի 20-ին ձեր ձայնը տալ Հայաստան դաշինքին և այն գլխավորող Ռոբերտ Քոչարյանին:

Արցախի Արդարություն կուսակցություն