Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Հասարակություն

«Պառավի ուլերին» սպասում են ապրիլի սկզբին. առաջիկայում հերթական ցուրտ հոսանքն է կանխատեսվում

Թեեւ ջերմաստիճանը նվազելու է, սակայն հիդրոմետ ծառայությունը բացասական ջերմաստիճան չի կանխատեսել, կարծում եմ որեւէ խնդիր չենք ունենա: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, հավելելով, որ  անգամ ջերմաստիճանի նվազումը կարող է հօգուտ գյուղատնտեսության լինել. ծառերի ծաղկումը կուշանա, որը լավ երաշխիք է կորուստներից խուսափելու համար։

«Ուժեղ քամիներ են կանխատեսվել, որոնք ցանկալի չեն. դեռ ծառերի տերեւային համակարգը ձեւավորված չէ, հնարավոր է ճյուղեր կոտրվեն»,– ասաց նա։

«Պառավի ուլերին դեռ ժամանակ ունենք, որպես կանոն այն ընկնում է ապրիլի սկզբին։ Իսկ ընդհանրապես գյուղատնտեսության համար վտանգավոր սեզոնը կտեւի մեկ ամիս։ Այնպես որ կանխատեսվող արկտիկական սառը հոսանքներից էական խնդիր գյուղատնետսությունը չի ունենա»,– ամփոփեց Գառնիկ Պետրոսյանը։

Նշենք, որ Հայպետհիդրոմետը կանխատեսել է, որ առաջիկա օրերին՝ մարտի 24-26-ին Հայաստանը գտնվելու է ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում, շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտում անձրեւի տեսքով։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետ պայմանավորված օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։ Սպասվում է քամու ուժգնացում։