«Հայաստան» դաշինքը դիմելու է Սահմանադրական դատարան
«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
«Ընտրության արդյունքներն անսպասելի էր:
Մենք կասկածում ենք ընտրության արդյունքների վրա և դիմելու ենք ՍԴ՝ վարչական ռեսուրսի կիրառման՝ շրջիկ խմբերի, զինվորականների օգտագործման դեպքերի առթիվ:
Եթե վարչական ռեսուրսը չլիներ, ինքն ակնհայտորեն չէր կարողանալու ձևավորել մեծամասնություն: Մեր շտաբների ղեկավարներին, որոնք տարբեր խախտումներ են արձանագրել ընտրատեղամասերում, հրավիրել ենք շտաբ, որպեսզի լիակատար տիրապետենք ողջ ինֆորմացիային»,-ասաց Վահե Հակոբյանը:
Նրա պնդմամբ՝ ընտրություններին մաքսիմալ վարչական ռեսուրս է կիրառվել, հատկապես՝ զինվորականներ են օգտագործվել՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի.
«Ինչ կարողացել են, արել են՝ սպառնալիքներով, վախեցնելով, խոստումներ տալով, պաշտոններ բաժանելով: Սյունիքում զինվորականներ են բերել, որպեսզի քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, Շուռնուխում Նիկոլի օգտին քվեարկել է 9 հոգի, զորք են բերել՝ նրա համար քվեարկելու, բայց էլի այսպիսի արդյունք չէինք սպասում»,-ասաց Վահե Հակոբյանը:
«Հայաստան» դաշինքն, ըստ ամենայնի, վաղը մամուլի ասուլիս կհրավիրի և հայտարարությամբ հանդես կգա:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ