Ամենաեսասեր տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանների
3․Խոյ Այս նշանի տակ ծնված տղամարդը կարող է պարծենալ, որ ամենաամենան է այս ցուցակում, այսպես ասած, հենց նրան է պատկանում էգոիսզմի բարձրագույն աստիճանը։ Խոյ-տղամարդկանց բնատուր է մանկամտությունն ու չարությունը հարաբերություններում, ինչը գրեթե անպարտելի տարբերակ է, որպեսզի միշտ սիրված լինեն երկրորդ կեսի կողմից։ Խոյերը տանել չեն կարող, երբ սահմանափակում են իրենց գործողությունները, առավելևս ՝ ցանկությունները։ Խոյ-տղամարդը կարող է երեք անգամ ամուսնանալ, սակայն միևնույն է միշտ իրեն ազատ և չամուսանացած կզգա։ Երբ սիրելին այդ ամենը հասկանա և սկսի հարաբերություններ պարզել, ապա Խոյի կողմից իրական ագրեսիա կնկատի։ Խոյը որևէ պատրվակով չի փոխի իր ապրելակերպը։ Երկրորդ կեսին մնում է միայն կամ հեռանալ, կամ ընդունել այն, որ այս տեսակ հարաբերությունները վաղ թե ուշ իրենց տրամաբանական ավարտը կունենան։
2․Երկվորյակներ Այս տղամարդիկ գրեթե միշտ որոնում են, սակայն ոչ այն միակին և անկրկնելիին։ Այդ միակը կարող է պարզապես աղանդեր լինել մի համեղ ընթրիքից հետո։ Երկվորյակները անընդհատ նոր զգացմունքներ, էմոցիաներ, սիրեկաններ, սիրո սխրանքներ են փնտրում։ Նրանք ատում են պատասխանատվությունը և ամեն կերպ փորձում են խուսափել ցանկացած հարցին անկեղծ պատասխանելուց։ Երկվորյակ-ամուսին ստանալը կնոջ համար հավասարազոր է ինքնուրույն բարձրանալ Էվերեստ լեռը, որովհետև Երկվորյակի համար ընտանիքը՝ շարունակական միապաղաղություն է։ Առանց խղճի խայթի և պատասխանատվության զգացողության Երկվորյակները ցանկացած հարաբերությունները դիտարկում են որպես հաճելի ժամանց, և ոչ ոք չգիտի, թե ինչ տրամադրությունով կարթնանա Երկվորյակը և ինչ կա նրա մտքին։ Կանայք, պատրաստ եղեք, որ Ձեր սիրելի և պաշտելի տղամարդը կփոխի իր հեռախոսահամարը և հավանաբար Դուք իրեն երբեք չեք լսի և չեք տեսնի։
1․Աղեղնավոր Այս նշանի տակ ծնված տղամարդիկ իրական կնամոլներ են և կանանց սրտեր գերող։ Ոչ, Աղեղնավորներին բնորոշ չէ անձնական և սիրային սխրանքները հաշվելու հատկությունը, սակայն եթե նա իմանար, թե որքան դառը արցունք է թափվել, որքան տանջանք և տառապանք է եղել, որքան հույսեր են փլուզվել Աղեղնավորին ստանալու մտքից, և այդ ամենն ապարդյուն։ Բարդ է ասել՝ արդյո՞ք ոչինչ չնկատող Աղեղնավորը գիտակցում է դա, թե ոչ, չէ՞ որ նա երբեք հարաբերությունները չի ընկալում որպես սիրային արկածների սկիզբ։ Աղեղնավորը ազատասեր է և խուսափում է ամուր և լուրջ հարաբերություններից․ նա նույնիսկ պատրաստ է եսասերի պիտակը կրել մինչև վերջ։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից