Ով կդառնա ԱԺ նախագահ. թեկնածուները երեքն են. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում անհամբեր սպասում են վարչության առաջիկա նիստին, որի ընթացքում կորոշվի, թե ինչպես են բաշխվելու առաջիկա պաշտոնները։ Ովքեր են դառնալու ԱԺ նախագահ, փոխնախագահներ, կառավարությունում՝ փոխվարչապետներ, նախարարներ եւ այլն։
Վարչության անդամների ձայներով կորոշվի, թե ով է ընդունելի թիմի համար հատկապես ԱԺ ղեկավար պաշտոններում։ Ով ամենաշատ ձայներ հավաքի, նրան էլ կընտրեն խորհրդարանի խոսնակի պաշտոնում։ Իսկ թեկնածուները երեքն են․ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ում մասին թիմից ասացին՝ օր առաջ ուզում է գլուխն ազատել գործադիրից եւ տեղափոխվել ավելի հանգիստ գործի, գործող նախագահ Արարատ Միրզոյանը եւ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Երեքն էլ ակտիվ «քարոզարշավ» են անում թիմում եւ աջակիցների փնտրտուքով են զբաղված, բայց ամենաակտիվն Արսեն Թորոսյանն է՝ ապագա փոխվարչապետացուն, Նիկոլ Փաշինյանի սեւ գործերի դագանակը, ով աշխատում է Սուրեն Պապիկյանի օգտին եւ զբաղված է նրա լոբբինգով։ Արարատ Միրզոյանը նույնպես ձեռքերը ծալած չի նստել։ Ամենաթույլն Ալեն Սիմոնյանի դիրքերն են։
Իհարկե, գործընթացն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, եւ ինչպես ուզենա, այնպես էլ ներթիմային կարծիք «կձեւավորի», սակայն, ինչպես երեւում է, նա այստեղ էլ որոշել է կեղծ դեմոկրատիա խաղարկել։ Ընդ որում՝ բոլորին առանձին-առանձին ասում է՝ ես քեզ եմ տեսնում այդ պաշտոնում, բայց ես չեմ որոշելու, այլ՝ վարչությունը։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան