«Որոնելով գեղեցիկը․ Միխայիլ Վրուբել»․ առաջին անգամ ներկայացվեցին մեծ նկարչի հանրահայտ աշխատանքները
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի աջակցությամբ Ռուսական արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Որոնելով գեղեցիկը․ Միխայիլ Վրուբել» ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսը նվիրվում է ռուս մեծ նկարիչ Մ. Վրուբելի 165-ամյակին։ Աշխատանքները Մ. Վրուբելին ներկայացնում են՝ որպես գեղանկարիչ, բեմանկարիչ, գծանկարիչ և քանդակագործ։
Ռուսական արվեստի թանգարանը ցուցահանդեսը կազմակերպել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի, Հայաստանի ազգային պատկերասրահի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի հետ համատեղ։
«Ուրախ ենք, որ հայ արվեստասերները կարող են ծանոթանալ ռուս մեծ նկարչի ստեղծագործությունների հետ, շփվել ռուսական արվեստի և մշակույթի հետ։ Միխայիլ Վրուբելի աշխատանքները առանձնանում են 19-20-րդ դարերի ռուսական կերպարվեստի պատմության մեջ։ «Դոմ Մոսկվի» կենտրոնը հնարավորություն է ստեղծում մշակութային երկխոսության համար, Հայաստանի տարբեր մարզերում բացելով ռուսական կենտրոններ, ներկայացնելով արվեստն ու մշակույթը», - նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» ՄՄԳԿ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Հայաստանում առաջին անգամ մեկ հարկի տակ ներկայացվեցին հեղինակի բոլոր աշխատանքները։ Ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործությունները Հայաստանի ազգային պատկերասրահի, Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդերից են։ Մ․ Վրուբելը ստեղծել է ոչ միայն բազմաթիվ գեղանկարչական գլուխգործոցներ, այլև իր հետքն է թողել այլ ժանրերում ՝ զբաղվել է քանդակագործությամբ, փորագրությամբ։
«Այս ցուցադրությամբ ներկայացվում է մեծ ստեղծագործողի ամբողջական հավաքածուն, հնարավորություն է ստեղծվել արվեստասերների համար հաղորդակից լինել Մ․ Վրուբելի գեղեցիկ աշխահին ու հաղորդակից լինել ռուսական մշակույթին», - նշեց «Ռուսական արվեստի թանգարանի» գլխավոր ֆոնդապահ, ցուցահանդեսի համակարգող Վերա Կալչուրինան։
Առաջին անգամ ցուցադրվեց նաև Մ. Լերմոնտովի մահվան 50-րդ տարելիցին հրատարակված «Երկերի ժողովածուն», որի համար նկարազարդումներ է կատարել Վրուբելը, Այվազովսկին և ռուս լավագույն նկարիչներ Սուրիկովը, Շիշկինը, Ռեպինը, Վասնեցով եղբայրները, Պոլենովը և այլոք։ Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև օգոստոսի 20-ը։



























Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից