Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
3 զոհ՝ 21 օրում. շնաձկների մահացու հարձակումների շարքն անհանգստացրել է ԱվստրալիայինՎրաստանում դպրոցական էքսկուրսիայի միկրոավտոբուս է վթարի ենթարկվել. կա զոհ«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրերը«Ցեղասպանության ավարտը». Երևանում ներկայացվեց Ռայմոնդ Գևորգյանի աշխատության ռուսերեն հրատարակությունըԿրթություն, տեխնոլոգիա և համագործակցություն. Իրանի դեսպանը՝ Երևանի Պլեխանովի անվան համալսարանում (տեսանյութ)Դատախազnւթյունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը պատժվnւմ է 1-3 տարի ժամկետով ազшտազրկմամբԿոչ եմ անում Ձեզ, պարո՛ն նախագահ, փրկել Լիբանանը Ձեր իսկական թշնամnւց․ Արաղչին՝ Լիբանանի նախագահինՏանգո պետք է երկուսով պարել, իսկ ԱՄՆ-ը դեռ չի ցանկանում. Պեսկովը՝ երկրների միջև հարաբերությունների մասինԲարբիի ոճով հուղարկավորություն. Ինչու է Օհայոյի թաղման բյուրոն վաճառում վառ վարդագույն դագաղներ և ընձառյուծի նախշերով սափորներ Թեղենիս սարի մոտակայքում այրվել է «UAZ» մակնիշի ավտոմեքենա Վեդիում 29-ամյա վարորդը «Toyota Highlander»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի Քայլի Ջեների ֆոտոշարքը մայրամուտի ֆոնին «Տոտենհեմը» պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» նախկին պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի հետ«Մելիքբեկյան, հեռացիր», «Անխուսափելի է». վանկարկում են երկրպագուներըՈւրցաձորում բшխվել են «ՎԱԶ 2106»-ը և «Lexus»-ը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին և կոտրել այն․ «ՎԱԶ 2106»-ի վարորդը մшհացել էՖրանսահայ Ռայմոնդ Հարություն Գևորգյանի նոր գրքի շնորհանդեսը՝ ԵրևանումԱմպերը մահապատիժ չեն. Ինչպես են արևային վահանակները աշխատում ամպամած եղանակինԱհազանգ. 33/50 տեղամասային կենտրոնում Ջրափի գյուղում, Շիրակում բացակայում են 3-րդ քվեաթերթիկների տրցակը. Գոհար ՄելոյանԹաիլանդական ավիաընկերությունները չեղարկել են մոտ 3800 չվերթ՝ վառելիքի գների բարձրացման պատճառով Եվրոպական ընտրության գինը․ Հայաստանը կարող է կորցնել արտահանման և աշխատանքային հիմնական շուկաները
Տնտեսություն

ԱրարատԲանկն ու FMO-ն ֆինանսական միջոցները հասանելի են դարձնում «ֆինանսապես խոցելի» շրջանակների համար

ԱրարատԲանկն ու FMO-ն այսօր հայտարարել են 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով «NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի ստորագրման մասին: Ռիսկերը համատեղ ստանձնելու այս նորարարական ծրագիրը ԱրարատԲանկի համար ավելի դյուրին կդարձնի փախստականների, երիտասարդ և(կամ) կին ձեռներեցների, ինչպես նաև COVID-19 համավարակից տուժած բիզնեսների ֆինանսավորումը,  քանի որ տվյալ պորտֆելի վարկային ռիսկը ստանձնելու են երկու ֆինանսական կառույցները համատեղ:

«NASIRA» ծրագիրը ռիսկը համատեղ ստանձնելու գործիք է տեղի ֆինանսական հաստատությունների համար: Վերջինս ֆինանսավորվում է Եվրամիության և ֆինանսական հասանելիության ընդլայնման «MASSIF» հիմնադրամի կողմից, որը կառավարում է FMO-ն՝ Նիդերլանդների կառավարության անունից: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ապահովել ֆինանսական միջոցների հասանելիությունը «ֆինանսապես խոցելի» հատվածի,  մասնավորապես՝  փախստականների, երիտասարդ և(կամ) կին ձեռներեցների, ինչպես նաև COVID-19 համավարակից տուժած բիզնեսների համար:     

«FMO-ի հետ բազմամյա համագործակցության ընթացքում ԱրարատԲանկն ապացուցել է, որ բարձր կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ունեցող կառույց է, ինչի մասին վկայում է տվյալ ծրագրում բանկի մասնակցությունը։ Հատկանշական է, որ ծրագրում ընդգրկված են փախստականներն ու հայրենադարձները, որը կարևորվում է հատկապես մեծ սփյուռք ունեցող Հայաստանի պարագայում։ Ծրագրի շահառուները հաճախ չեն ֆինանսավորվում հավանական կամ իրական բարձր ռիսկ ունենալու, ապահովածության միջոցի, վարկային պատմության բացակայության կամ այլ պատճառներով: Երաշխիքային ծրագիրը վերացնում է նշված խոչընդոտները՝ վարկային հնարավոր կորուստները համատեղ կրելու շուրջ նախապես համաձայնություն ձեռք բերելու միջոցով: Ծրագրի շրջանակում ԱրարատԲանկին կտրամադրվի նաև տեխնիկական աջակցություն, որը կօժանդակի Բանկին թիրախային խմբերին ծրագրի հասանելիության ապահովման գործում», - տեղեկացրել է FMO-ի մամուլի ծառայությունը։

«Շատ ուրախ եմ, որ երկար տարիների համագործակցության արդյունքում ձեռքբերված վստահությունն այսօր հանգեցրել է իր տեսակի մեջ եզակի պայմանագրի ստորագրմանը։ «NASIRA» ծրագիրը եզակի է այն առումով, որ ԱրարատԲանկն ու  FMO-ն համատեղ կրում են  «խոցելի» բիզնեսներին տրամադրվող վարկերի չվճարման ռիսկը՝ հնարավորություն ընձեռելով շահառուներին հիմնել և զարգացնել իրենց բիզնեսը Հայաստանում: Հատկանշական է, որ այս ծրագիրն աննախադեպ է նաև ողջ տարածաշրջանում, և գաղտնիք չեմ բացի՝ ասելով, որ բանկերը խուսափում են ֆինանսավորել ֆինանսապես խոցելի, բարձր ռիսկի խմբին դասվող բիզնեսներին: Ուրախ ենք, որ հենց ԱրարատԲանկն է հանդես գալիս նման առաջարկով, քանի որ կարևորում ենք ֆինանսական միջոցների հասանելիությունն ու հավասար պայմանների ապահովումը բոլոր վարկառուների համար»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը:   

««NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի ստորագրումը հերթական կարևոր քայլն է ԱրարատԲանկի հետ մեր երկարամյա հարաբերություններում: Նվազեցնելով ֆինանսապես խոցելի խմբերի և COVID-19 համավարակից տուժած ձեռնարկությունների հավանական և իրական ռիսկերը` FMO-ի նպատակն է նպաստել Հայաստանի տարածքում անհավասարությունների նվազեցմանը և COVID-19 համավարակի արդյունքում գոյացած ճգնաժամի և վերականգնման ժամանակահատվածում փոքր բիզնեսների համար ֆինանսական աջակցության ընդլայնմանը», - ասել է FMO հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժ/պ Հուիբ-Յան դե Ռոյթերը:

ԱրարատԲանկի մասին

ԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար եւ բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ եւ ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով եւ կորպորատիվ կառավարման լավագույն փորձով բանկն ունի 53 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Այսպես, իր գործունեության արդյունքում 2021թ-ի 1-ին եռամսյակի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 501.8 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 281.2 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 54.8%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (154.1 մլն դոլար), իսկ 47.7%-ը՝ մանրածախ վարկավորմանը (134.1 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 426.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 30.0%-ը կամ 127.8 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 23.5%-ը կամ 100.3 մլն դոլարը՝ ժամկետային ավանդներին եւ 22.4%-ը կամ 95.3 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 12.9 մլն դոլարի չափով (14.8%):

Բանկի ընդհանուր կապիտալը նախորդ տարվա 73.2 մլն դոլարի համեմատ աճել է՝ կազմելով 75.5 մլն դոլար: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել է 3.4 մլն դոլար: Բանկը 1-ին եռամսյակում ապահովել է կապիտալի համարժեքության 14.73% եւ ընդհանուր իրացվելիության 27.49% մակարդակ:

Ավելին՝ https://www.araratbank.am/hy/   https://www.facebook.com/AraratBankofficial

FMO-ի մասին

 FMO-ն Հոլանդական զարգացման բանկ է: Որպես սոցիալական եւ բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող առաջատար ներդրող՝ FMO-ն զարգացող երկրներում եւ շուկաներում աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին՝ ֆինանսավորելով հավակնոտ նախագծեր եւ բիզնեսներ: Համոզված լինելով, որ կայուն մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական եւ սոցիալական զարգացմանը՝ արդեն 50 տարի է, ինչ FMO-ն ֆինանսավորում է ձեռներեցներին՝ օգնելու նրանց իրագործել իրենց ներուժը եւ բարելավել կյանքի որակը: FMO-ն շեշտը դնում է տնտեսության զարգացման տեսանկյունից մեծ կշիռ ունեցող երեք ոլորտների վրա՝ ֆինանսական հաստատություններ, էներգետիկա եւ գյուղատնտեսություն, սննդի արդյունաբերություն եւ ջրային տնտեսություն:  Ավելի  քան 85 երկրներում 9.7 մլրդ եվրոյի ներդրումային պորտֆելով՝ FMO-ն աշխարհում մասնավոր հատվածի զարգացման ամենախոշոր երկկողմ ներգրավվածությամբ բանկերից մեկն է:

 Ավելին՝  www.fmo.nl