Ինչու է Արայիկ Հարությունը կրկին Մոսկվա մեկնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ երկու օր առաջ արած հայտարարությունը, թե պատերազմի օրերին դասալիք բոլոր պաշտոնյաները կազատվեն զբաղեցրած պաշտոններից, Արցախում բուռն քննարկման թեմա է դարձել։ Խնդիրն այն է, որ դասալքությունը քրեորեն պատժելի արարք է, և եթե կան դասալիքներ, ապա ԱՀ իշխանությունները պատերազմից 8-9 ամիս անց արդեն պետք է նրանց հայտնաբերած և պատժած լինեին։ Մինչդեռ խոսում են, որ Հարությունյանը, անձամբ իմանալով դասալիքներից շատերի մասին, պատերազմից հետո նրանց հանդուրժում է իրենց պաշտոններում։
Օրինակ՝ Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Արտակ Միրզոյանը, ով պատերազմի օրերին Երևանում էր, և նրան լուսանկարել էին սրճարաններից մեկում, պատերազմից հետո կրկին Արցախ է վերադարձել և աշխատանքի անցել ՊԲ-ում։
Հարությունյանի ընդդիմախոսները կարծում են, որ այս հայտարարությունը հերթական պոպուլիստական քայլն է, քանի որ ԱՀ նախագահի դեմ վերջերս բողոքի ակցիաներ իրականացնող արցախցիներից շատերը հենց այդ հարցն էին բարձրացնում, որ իրենք պատերազմին մասնակցել, զրկանքներ են կրել, մինչդեռ դասալիքները շարունակում են իրենց պաշտոններում առոք-փառոք աշխատել։
Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ Հարությունյանն առաջիկա օրերին կրկին պատրաստվում է Մոսկվա մեկնել, թիմին ասել է՝ վերադառնալուն պես կնախաձեռնի քաղաքական կոնսուլտացիաներ, և պետական կառավարման համակարգում տեղ կզբաղեցնեն նաև ընդդիմադիր, իրենից դժգոհ գործիչները։ Ավելին՝ չի բացառվում, որ մոսկովյան շրջանակների հետ քննարկի նաև ԱՀ-ում նոր ընտրություններ անցկացնելու հնարավորության հարցը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ