Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»

«Ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմի. մեր հայրենի հողերը Զանգեզուրը, Երևանը և Սևանն են. մենք, անշուշտ, կվերադառնանք». Ալիև

Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, ռազմական գործողությունների ժամանակաշրջանն անցյալում է, բայց մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

«Ես բազմիցս հայտարարել եմ, և հիմա ուզում եմ կրկնել: Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը գտել է իր լուծումը: Մենք հակամարտությունը կարգավորել ենք միակողմանի կարգով: Ինձ է լուրեր են հասնում, որ կրկին խոսվում է այն մասին, որ հարցը չի լուծվել, հակամարտությունը չի լուծվել: Սա շատ սխալ և ռիսկային ճանապարհ է », - ասաց Ալիևը 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողներ հաշմանդամների ընտանիքներին բնակարաններ և մեքենաներ հանձնելու արարողության ժամանակ:

Ըստ նրա՝ «եթե հակամարտությունը չի լուծվում, ապա թող բացատրեն, թե ինչպես պետք է լուծվի»:

«Մենք հավատում ենք, որ այն լուծված է: Պատերազմն անցյալում է: Բայց չնայած դրան, մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք պատերազմին»,- նշել է Ալիևը:

Խոսելով տարածաշրջանի ապագայի մասին ՝ Ադրբեջանի ղեկավարը հավաստիացրել է, որ Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա իր նախնիների հողերը:

«Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է. Բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը: Մեր հայրենի հողերը Զանգեզուրը, Երևանը և Սևանն են: Մենք, անշուշտ, կվերադառնանք», - ընդգծեց պետության ղեկավարը:

Աղբյուրը՝ Minval.az: