Շատ պլաններ կան, որոնք կիրականացնեմ անվասայլակով, հույս ունեմ՝ կքայլեմ. Թամարա Գեւորգյանի գրառումը սարսափելի վթարից հետո
Դերասանուհի Թամարա Գեւորգյանը հայտնել է, որ սարսափելի ավտովթարից հետո վաղը 3-րդ անգամ վիրահատվելու է:
Դերասանուհին նաեւ նշել է, որ հնարավոր վիրահատությունից հետո շատ պլաններ ստիպված լինի իրականացնել անվասայլակով: Թամարան հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում կքայլի:

Հիշեցնենք, Starnews-ը արդեն տեղեկացրել է, որ դերասանուհի Թամարա Գևորգյանը ավտովթարի էր ենթարկվել: Մեզ հետ զրույցում դերասանուհին նշել էր, որ հրաշքով է փրկվել:

Դերասանուհին այս շրջանում դեռ հիվանդանոցում է, պատրաստվում է վիրահատության: Թամարան ինստագրամյան իր էջի սթորի բաժնում նոր լուսանկար է հրապարակել և դրանց կից գրել է. «Ժպտացեք: Անկախ ամենից»:
Հավելենք, որ Թամարան ոտքի լուրջ վնասվածք է ստացել.
«Երբ նայում եք լուսանկարներին, պարզ է դառնում, որ հրաշքով եմ փրկվել: Ոտքս շատ լուրջ վնասել եմ, կարելի է ասել՝ 0-ից են հավաքել, գրեթե 20 օր է՝ հիվանդանոցում եմ, սպասում են հերթական վիրահատությանը, դեռ մի քանի վիրահատություն առջևում է: Շատ լուրջ վնասվածք եմ ստացել, մի քանի կոտրվածք այդ թվում՝ արտաքին վնասվածք», –Starnews-ին ասել էր Թամարան:
Թամարան նաև հավելել էր, որ արագ չէր վարել մեքենան.
«Արագ չեմ վարել մեքենան, պարզապես կորցրել եմ կառավարումը, նույնիսկ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք մեքենայի խնդիրն էր , թե՝ ոչ: Պարզապես պատահել է, չհասկացա՝ ինչպես եղավ: Արդեն հայտնի է, որ արագ չեմ վարել, ինքս երբեք արագ չեմ ընթանում, նույնիսկ մայրուղու վրա վարել եմ 60-70 կմ/ժ արագությամբ, շրջադարձի ժամանակ խնդիր եղավ, կորցրի մեքենայի կառավարումը»:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից