Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
Հասարակություն

«Սյունիք» ՋՕԸ–ի աշխատակիցները 8–9 ամիս աշխատավարձ չեն ստացել

«Սյունիք» ջրօգտագործողների ընկերության աշխատակիցները 8–9 ամիս աշխատավարձ չեն ստացել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Սյունիք» ՋՕԸ–ի տեղամասային հաշվետար Արտակ Տոռոզյանը:

Նրա խոսքով, «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությունը սպասարկում է 1510 հեկտար հողատարածություն, այն ունի մոտ վեց հազար բաժանորդ, ոռոգման ջուր է ստանում մարզի 48 բնակավայր: Ջուր օգտագործող ընկերությունները՝  ՋՕԸ–երը, խոշորացվել են եւ մարզում միավորվել են Գորիսի, Սիսիանի, Մեղրիի ՋՕԸ–երը մեկ ՋՕԸ–ում՝ Սյունիք ՋՕԸ:

Նա նշեց, որ մինչեւ ՋՕԸ–երի միավորումն այս կարգի ֆինանսական վատ վիճակ չէր։

Իսկ թե ինչո՞ւ է ուշանում աշխատավարձերը, նա փոխանցեց ղեկավարության պատասխանը՝ ոչ բավարար ֆինանսական միջոցներ։

Իր հերթին «Սյունիք» ՋՕԸ–ի ղեկավար Սահակ Համբարձումյանը  NEWS.am–ի հետ զրույցում նշեց, որ ՋՕԸ–ի ֆինանսական վիճակ նորմալ չի եղել, աշխատավարձ չեն ստացել. Խնդիրներ կան, որոնք չեն կարողացել կարգավորել, խնդիրներից մեկը վարձավճարների հավաքագրումն է. «Մեկ ամսվա աշխատավարձ տվել ենք, շուտով 2–3–ն էլ կտանք: Միանշանակ ասել, որ ֆինանսական խնդիրների պատճառը միավորումն է, ճիշտ չէ։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ այս վիճակից դուրս գանք»։

Նշենք, որ «Սյունիք» ՋՕԸ–ն մոտ 50 մլն դրամի աշխատավարձի պարտք ունի։