Նոր տարածքներ. ի՞նչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Ընտրություններից ուղիղ 1 ամիս անց Հայաստանի սահմանին սկսված էսկալացիան, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի՝ Ալիեւի հետ ունեցած նոր պայմանավորվածությունների հետեւանք է։
Իշխանական աղբյուրները քիչ հավանական են համարում, որ այն կվերածվի լայնամասշտաբ պատերազմի։ Դեռ ընտրություններից առաջ ակտիվորեն քննարկվում էր Տավուշի անկլավների, Տիգրանակերտը՝ Քյարքին հանձնելու հեռանկարը, Մեղրիի ճանապարհաշինության, ինչպես նաեւ սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների մեկնարկի հարցը։
Չի բացառվում, որ կողմերը վերջնական համաձայնության չեն եկել, եւ Ադրբեջանը ճնշման միջոցով է փորձում ստանալ ուզածը, սակայն միանգամայն հնարավոր է, որ համաձայնությունը, իրականում, կայացել է, պարզապես առանց լարում առաջացնելու Նիկոլ Փաշինյանը ռիսկ չի անում նոր զիջումների գնալ եւ արցախյան պատերազմի պես լարվածությունը կհասցնի պիկին, որպեսզի հետո արդարանա՝ եթե չզիջեի, մի ամբողջ ժողովուրդ կարող էր ոչնչանալ, ես 2 միլիոն մարդու փրկեցի լայնամասշտաբ պատերազմից։
Հիշեցնենք, որ անցած գիշեր Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանին աննախադեպ լարվածություն է առաջացել, հակառակորդն անգամ ականանետ է կիրառել, ողջ երկինքը լուսավորված է եղել։
Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ