Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»

«Իմ տղա, քեզ պես որդի ունեցողն Օրհնյալ է». Նազենի Հովհաննիսյան

Երգահան, բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն այսօր նշում է 41-ամյակը: Այդ առթիվ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շնորհավորական գրառում է արել սոցցանցերի իր էջերում:

«Մենք հող ու ջուր ենք, այդքան տարբեր ու այդքան նույնը, իրար հետ, իրար համար: Ավետի սիրտը վարած հողի պես է. բարու և սիրո սերմեր ցանես ու ջրես, միշտ սիրո ծառեր, դրախտային պտուղներ ու հաց կաճեն՝ իր գրի պես կյանք տվող հաց: Թե ժամանակին չջրես, տատասկոտ ու չոր կդառնա, ճաք կտա, կտխրի:

Ավետ ջան, իմ բարեբեր ու բանասեր, բանաստեղծիդ անսպառ սիրտը միշտ տեղ ունի սիրո ու ներումի, ու այդպես էլ տեղ չունեցավ չարի ու նվազկոտի համար, բամբասչու ու տկարի համար: Լայն ես, սահմաններից անդին ու հավերժ բարի բերք տվող, ստեղծող:

Ծնունդդ շնորհավոր իմ տղա, քեզ պես որդի ունեցողն օրհնյալ է, քեզ պես ընկեր ունեցողը՝ օրհնված ու բախտավոր, քեզ պես հայրենակից ունենալը՝ անհրաժեշտություն:

Հ. գ. Քեզ շնորհավորելիս այդպես էլ չսովորեցի կարճ գրել, դու «կարճ»- ի մեջ տեղավորվողը չես ախր, քո պարագիծը վերջ չունի, անսահմանների մեջ ծնված ջան, շնորհավոր»,- գրել է դերասանուհին:

Նշենք, որ Ավետն ու Նազենին երկար տարիներ է, ինչ ընկերներ են: Նրանք միասին են ներկայացել տարբեր նախագծերում: Նազենին միշտ շեշտում է՝ ուրախ է Ավետին խորությամբ ճանաչելու համար, և որ նա իսկական ընկեր է: