Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. Խոջաբաղյան

Մոտ երկու շաբաթ է Գորիսում շարունակվում է համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքը։
 
Վերջերս պահանջին բաց նամակով միացան նաև մի շարք մտավորականներ, գիտնականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, արվեստի և սպորտի ներկայացուցիչներ։ Եւ չնայած այդ ամենին՝ Առուշ Առուշանյանին շարունակում են կալանքի տակ պահել։
 
Ուրեմն, Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ օրենքները ենթադրում էին, որ համայնքապետը ոչ թե նշանակովի, այլ՝ ընտրովի պաշտոն է։ Այսինքն համայնքապետն ունի առանձին մանդատ՝ համայնքը կառավարելու համար։ Հետևաբար, քանի դեռ Հայաստանում համայնքապետին ընտրում է համայնքը, այլ ոչ թե նշանակում են "վերևից", ապա այդ "վերևը" պարտավոր է հաշվի նստել համայնքի հետ կամ, առնվազն, փոխել օրենքը և համայնքապետ դառնալու ընթացակարգը։
 
Հիմա․
 
Չնայած այն հանգամանքին, որ Գորիս խոշորացված համայնքում 2021 թվականին գրանցված էին 23580, իսկ 2017 թվականին՝ 22900 ընտրող, 2017 թվականի համայնքապետի ընտրություններին մասնակցել էր 13163, իսկ 2021 թվականի այս վերջին ընտրություններին՝ 13466 քաղաքացի։ Այսինքն, ակտիվ ընտրողների իրական թիվը չի գերազանցում 13500-ը կամ կազմում է գրանցված ընտրողների 57%-ը։
 
2017 թվականին Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել էր 12945 ընտրող, կամ ընտրության մասնակցածների 98%-ը։
 
2021 թվականի ընտրություններին "Հայաստան" դաշինքի օգտին քվեարկել էին 3203 ընտրող, "Պատիվ ունեմ" դաշինքի օգտին՝ 842 ընտրող, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օգտին՝ 7085 ընտրող։
 
Եւ չնայած այս պատկերին, Առուշ Առուշանյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազին ստորագրությամբ դիմել է մոտ 9000 հոգի՝ Գորիս խոշորացված համայնքից, կամ 2021 թվականի ընտրություններին մասնակցած գորիսեցիների մոտ 67%-ը։ Ընդ որում, այս թիվը կազմում են ստորագրահավաքին միացած միայն Գորիս խոշորացված համայնքի չափահաս բնակիչներն, և ներառված չեն ոչ գորիսեցի չափահասներն ու Գորիս քաղաքի երեխաները (եթե հիշում եք, նրանց համար ստիպված եղանք առանձին թուղթ պատրաստել, քանի որ չէինք կարողանում դիմադրել ստորագրահավաքին միանալու նրանց արդար պահանջին)։
Ս
ա վկայում է այն մասին, որ չնայած ԱԺ ընտրությունների արդյունքներով "Հայաստան" դաշինքը Գորիսում ստացել էր շուրջ 24% ձայն, 2017 թվականի համայնքապետի ընտրություններից մոտ 4 տարի անց էլ Առուշ Առուշանյանը Գորիսում ունի առնվազն 67% լեգիտիմություն՝ որպես ընտրված համայնքապետ։ Ինչի՞ համար եմ գրել առնվազն բառը․ քանի որ ստորագրահավաքը դեռ փակված չէ, եւ մարդիկ շարունակում են իրենց աջակցությունը հայտնել՝ միանալով դիմում-պահանջին։
 
Այնուամենայնիվ, առաջիկա օրերին մենք ստիպված ենք արդեն ամփոփել ստորագրահավաքի արդյունքները և մասնակցած բնակիչների արդարացի պահանջը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով նրանից հավատարիմ մնալ իր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերին և երդմանը, հավուր պատշաճի իրացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունները և անհապաղ կայացնել Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու մասին որոշումը։
 
Ստորագրահավաքին միանալ ցանկացող Գորիս խոշորացված համայնքի բնակիչները, ովքեր դեռ չեն հասցրել ստորագրել, մինչև շաբաթ օրը (07.08.2021թ) ներառյալ կարող են Գորիս քաղաքի Սբ․ Գրիգոր Տաթևացու անվան հրապարակին կից տարածքում միանալ Առուշ Առուշանյանին կալանքից ազատ արձակելու պահանջին։ Հաջորդող շաբաթում մենք կամփոփենք տվյալները և, կարծում եմ, հանդես կգանք մամլո ասուլիսով, որից հետո սահմանված կարգով պահանջը կներկայացվի դատախազին։
 
Այսպիսով, 2017 թվականին Գորիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Առուշ Առուշանյանը, որի պաշտոնավարման ավարտին դեռ մոտ մեկ տարի մնացել է։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում, ըստ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքների համայնքի ղեկավարը ընտրովի պաշտոն է, և ոչ թե՝ նշանակովի, ապա Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարությունը պարտավոր է հարգել Գորիս համայնքի բնակչության կարծիքը և հաշվի առնել նրա առնվազն 67%-ի պահանջը՝ անհապաղ ազատ արձակելով համայնքապետին և ապահովելով նրա և համայնքի բնականոն աշխատանքային գործունեությունը։
Առայժմ այսքանը։ Կարող եք տարածել այս տեղեկությունը թեմայով շահագրգիռ անձանց շրջանակներում։
 
Հարգանքներով,
Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խումբ