Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Խորհրդանշական այց՝ հստակ ուղերձներով. Past.am

Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության համար Արցախյան հիմնահարցը անկյունաքարային նշանակություն ունի՝ հաշվի առնելով, որ հիմնահարցի շուրջ տեղի ունեցող գործընթացները արդեն վաղուց դուրս են Հարավային Կովկասի շրջանակներից ու լայն աշխարհքաղաքական կոնտեքստ են ստացել։ Եվ այս տեսանկյունից Արցախյան հիմնահարցի հանգուցալուծման համար առանցքային կարևորություն ունի միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը։

Ուստի այս հանգամանքը հաշվի առնելով՝ շատ կարևոր է Հայաստանի կողմից միջազգային հանրության հետ գործակցությունը, ինչպես նաև արցախահայության իրավունքների ոտնահարման ու Ադրբեջանի ցեղասպանական գործելակերպի մասին փաստերը միջազգային ամենատարբեր շրջանակների դատին ներկայացնելը։ 

Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի սանձազերծումից ի վեր Ադրբեջանը փորձում է Արցախից ջնջել հայկական հետքը՝ հետևողականորեն այնպիսի հատուկ պայմաններ ստեղծելով, որ արցախահայությունը հեռանա իր բնօրրանից։ Դրանից հետո Բաքուն կարող է միջազգային հանրության առաջ իր գործողություններն արդարացնել նրանով, թե Արցախում հայեր չկան, հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը համակերպվել են պարտության հետ։ Այսինքն, եթե Արցախում հայկական բնակչություն չլինի, ապա չի լինի նաև Արցախյան հիմնախնդիր։

Պատահակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանը ձգտում է միջազգային հանրությանը ցույց տալ, թե Արցախում չնչին քանակությամբ հայ բնակչություն է ապրում, իսկ այս տրամաբանության շրջանակներում էլ Ալիևը հայտարարում է, թե իբր Արցախում 25 հազար մարդ է ապրում` ո՞րն է 25 հազար մարդուն կարգավիճակ տալու տրամաբանությունը։ 

Եվ Արցախի շուրջ ստեղծված այպիսի իրավիճակի ֆոնին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախ ու հատկապես Ամարասի վանական համալիր կատարած այցելությունը յուրահատուկ նշանակություն է ձեռք բերում։ Ի դեպ, թե՛ ընդհանրապես այցը Արցախ, թե՛ հատկապես Ամարաս կատարած այցը իր մեջ շատ մեծ խորհուրդ է պարունակում։ Ամարասը հիմնվել է 4-րդ դարի սկզբում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից և ավելի հայտնի է դարձել 4-րդ դարի կեսերին, երբ այստեղ է թաղվել Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիս եպիսկոպոսը։

Իսկ 5-րդ դարի սկզբին հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցն Ամարաս է բերում հայոց այբուբենը և այստեղ հիմնում առաջին հայկական դպրոցը։ Դրանից հետո վանական համալիրը դառնում է միջնադարյան Հայաստանի խոշոր կրոնական և կրթական կենտրոններից մեկը։ 

Չնայած դարերի ընթացքում օտար նվաճողների բազմում հարձակումներին՝ վանական համալիրն ամեն անգամ վերականգնվել է հայության ջանքերի արդյունքում ու հասել մինչև մեր օրերը։ Եվ պատմական անցյալը հաշվի առնելով՝ Ամարասը դարձել է հայ ժողովրդի ինքնության պահպանության անառիկ ամրոցներից մեկը՝ իր մեջ ամփոփելով հայության քրիստոնեական և ազգային ակունքները։

Ուստի ստացվում է, որ պատերազմից հետո այցելելով Արցախ ու նոր թափ հաղորդելով Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքներին՝ երրորդ նախագահը միջազգային հանրությանը և Ադրբեջանին ցույց է տալիս, որ արցախահայությունը ոչ միայն մտադիր չէ հեռանալ իր հայրենիքից, այլև ամուր կանգնած է իր հողի վրա և ինչպես ողջ պատմության ընթացքում, այս անգամ ևս պատրաստ է շարունակել իր պայքարը հանուն հայրենիքի և իր ինքնության պահպանության։

Արտակ Գալստյան