Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Գլոբալացման ընթացքում ինքնությունը չկորցնելը կարևոր է. «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարել է դրոշին հավատարմության խոստման մրցույթ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հուլիսի 5-ին՝ ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ հայտարարել է դրոշին հավատարմության խոստման մրցույթ:

Հետաքրքիր խորհուրդ պարունակող այս նախաձեռնության նպատակն է հանրության շրջանում արժևորել մեր պետականության խորհրդանիշները։ Մրցույթն իրականացվում է «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հետ համագործակցությամբ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ժենյա Ազիզյանը, ընդգծելով այս նախաձեռնության կարևորությունը, նշում է.  «Աշխատելով տեխնոլոգիական հիմնադրամում՝ մենք նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, հայ ենք և մեր ուսերին կրում ենք որոշակի սոցիալական պատասխանատվություն։ Մեր գործունեության գերակշիռ մասը կրթական է. դպրոցականներից մինչև գործող մասնագետների փոխանցում ենք տեխնոլոգիական գիտելիքներ, նոր հմտություններ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները, ճարտարագիտությունն ապագայի մասնագիտություններ են։ Մեզ համար հատկապես կարևոր է, որ այն անձինք, որոնց տալիս ենք տեխնոլոգիական գիտելիքներ, ունենան նաև կապվածության, նվիրումի ու պարտավորվածության զգացում հայրենիքի հանդեպ, որպեսզի այդ գիտելիքը կրող մարդիկ վաղը հեշտությամբ չլքեն մեր երկիրը։ Այդ իսկ պատճառով, ի թիվս համանման այլ նախաձեռնությունների, այս անգամ էլ դրոշին հավատարմության երդման նախաձեռնությամբ հանդես եկանք»։

Դրոշին հավատարմության խոստման մրցույթն անցկացվում է երկու անվանակարգում՝ չափածո և արձակ։ Մրցանակային ֆոնդը մեկ միլիոն ՀՀ դրամ է։

Մրցույթի գնահատումը վստահված է տարբեր ոլորտների փորձառու մասնագետների։ Նրանց թվում են գրականագետ, «Գրանիշ» գրական համայնքի խմբագիր, գրականագետ Հասմիկ Հակոբյանը, գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, բանաստեղծ, Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը, «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, «Զիմաստ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մարիամ Դավթյանը։ Գնահատվելու են ներկայացված տեքստերի կառուցվածքը, լեզուն և ոճը։ Հաշվի է առնվելու տեքստի ինքնատիպությունը, համապատասխանությունը մրցույթի նպատակներին։

Տիկին Ազիզյանը բերում է տարբեր երկրների օրինակներ, որոնք ունեն դրոշին հավատարմության երդման տեքստեր և դրանց շուրջ ձևավորված սովորույթներ․ օրինակ՝ կրթական հաստատություններում բոլոր երեխաները նախ ձեռքը կրծքին դրած հնչեցնում են այդ երդումը, հետո միայն անցնում բուն դասապրոցեսին։ «Թեև ամենօրյա այս երդումը որոշակի արարողակարգային բնույթ է կրում, սակայն երբ ամեն օր, կրթական, կամ որևէ այլ կարևոր գործընթաց սկսելուց առաջ արտաբերում ես դրոշի երդման տեքստը, հոգուդ խորքում, սրտիդ մի անկյունում հաստատ ինչ-որ հետք այն թողնում է։ Այդ տեսանկյունից էլ մտածեցինք, որ նման մի տեքստ էլ մեզ է պետք, հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ կան ազգային ինքնությունից, պետականությունից հիասթափության զգացողություններ։ Այս փուլում, կարծում եմ, առավել քան երբևէ կարևոր է նման նախաձեռնությունը»,- ասում է Ժենյա Ազիզյանը։

Մեր օրերում ավելի ժամանակակից են գլոբալացմանն առնչվող թեմաները, և ազգային արժեքների, խորհրդանիշների մասին խոսելը, կարծես թե ժամանակավրեպ է հնչում։ Ի պատասխան այս դիտարկման, տիկին Ազիզյանը շեշտում է, որ ՁԻՀ-ի բուն գործունեությունը, այն ոլորտները, որտեղ իրենց թիմը գործունեություն է ծավալում, ապագային են միտված։ Նա նշում է, որ գլոբալացման ընթացքում ինքնությունը չկորցնելն առավել կարևոր է. «Մենք տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ ենք աշխատում, որպեսզի նախ մե՛ր երկիրը զարգանա, ոչ թե երկրագունդը, մենք տեխնոլոգիական առաջընթաց ենք ապահովում, որպեսզի հատկապես մե՛ր պետությունը դառնա մրցունակ, ոչ թե երկրագունդը։ Ինչ խոսք, ընդհանուր գլոբալ գործընթացներին մեր մասնակցությունն ենք ունենում, և երբեմն հայաստանյան տեխնոլոգիական ընկերություններն այնպիսի լուծումներ են առաջարկում, որոնք ավելի քան գլոբալ են։ Սակայն այդքանով հանդերձ մեր բոլոր ջանքերը կլինեն անիմաստ, եթե դա չմնա և չգեներացնի արդյունք մեր երկրում, մեր հայրենիքում։ Բոլոր այդ քայլերի ընթացքում անպայման պետք է պարբերաբար կանգ առնել, վերարժևորել մեր ազգային ինքնությունը, դարերով երազած ու մեծ կորուստների ու ջանքերի շնորհիվ ձեռք բերված պետականության կարևորությունը, նոր միայն առաջ շարժվել, հակառակ դեպքում մեր ջանքերը պարզապես կփոշիանան»։

Դրոշին հավատարմության խոստման մրցույթին կարող են դիմել ցանկացած տարիքի անձինք՝ ցանկացած մասնագիտության։ Յուրաքանչյուր դիմող կարող է ներկայացնել մինչև 3 ստեղծագործություն։ Նախաձեռնողները կարևորում են, որպեսզի հետաքրքիր և նպատակին ծառայող բովանդակություն ձևավորվի։

Իսկ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տեքստը հետագայում կներկայացվի՞ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը այլ երկրների օրինակով օգտագործելու համար, թե ոչ, պարզ կդառնա արդյունքներն ամփոփելուց հետո։ Կազմակերպիչներն ասում են, որ եթե հաջողվի հետաքրքիր պրոդուկտ ունենալ, գուցեև առաջարկվի պետական կառույցին։

Նշենք, որ մրցույթին դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է։ Մասնակցության մանրամասներն ու հայտաձևը կարող եք տեսնել այստեղ՝ https://www.eif.am/arm/news/flag/