Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»

Գոռգոռոց, ծեծկռտուք, անվտանգության աշխատակիցներ. արտակարգ իրավիճակ ԱԺ-ում

Հիմա ԱԺ ամբիոնի մոտ կանգնած անձնավորությունը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության ու ներքաղաքական  իրականության մասին այնպիսի տվյալներ և տեղեկատվություն ունի, որ ցանկացած պահի, երբ ցանկանա, կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունն ու իրավիճակը: ԱԺ հերթական նիստի ընթացքում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Ալիևը զավթեց Արցախի 75 տոկոսը, խաթարեց ՀՀ ամբողջ անվտանգային համակարգը, հայտարարեց, որ Երևանն էլ, Սևանն էլ, ամեն ինչն իրենցն է, և ՀՀ իշխանությւոնները խելոք ու սուսուփուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավաստող փաստաթուղթ, և մեր կողմից որևէ արձագանք չկա, և այս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչի, որ պայթեցնի ալիևյան կլանի ղեկավարած իշխանությունը»,-հայտարարեց Աննա Մկրտչյանը:

Մկրտչյանի ելույթի ժամանակ աղմուկ սկսվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ անջատել Աննա Մկրտչյանի բարձրախոսը, երբ վերջինս իշխանությնաը կապիտուլյանտ որակումն էր տալիս: Նախազգուշացում ստացավ ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Փաշինյանն էլ չարձագանքեց Մկրտչյանի հարցին՝ նշելով, թե իրեն ուղղված հարց չի հնչել:

Լարված իրավիճակն ԱԺ-ում շարունակվեց, և ԱԺ նախագահը, դիմելով Մկրտչյանին, ասաց. «Մի ստիպեք՝ Ձեզ զրկեմ խոսքի իրավունքից: Դուք հարց չէիք տալիս, Դուք սադրում էիք»,-ասաց նա՝ մեկ նիստի ընթացքում Մկրտչյանին զրկելով խոսքի իրավունքից: