ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 45 մլն դոլար օգնություն կտրամադրի
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի ավելի քան 45 միլիոն դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնություն: Ինչպես գրում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Միացյալ Նահանգներն ավելի քան 45 մլն դոլար լրացուցիչ մարդասիրական օգնություն է տրամադրում Ուկրաինայի ժողովրդին»,- ասվում է պետքարտուղարի հայտարարության տեքստում: Ըստ Բլինկենի, Կիևին տրամադրվող ամերիկյան մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը, հաշվի առնելով այս միջոցները, կկազմի 351 միլիոն դոլար՝ սկսած 2014 ֆինանսական տարվանից:
Մարդասիրական օգնության նոր փաթեթը նախատեսված է «Ուկրաինայում դրա կարիքն ունեցող 3,4 միլիոն մարդու համար», այդ թվում՝ Ուկրաինայի արևելքում հակամարտությունից տուժած տեղահանվածների համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը Կիևին առաջարկել է 60 միլիոն դոլար՝ որպես անվտանգության աջակցություն:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ