Ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատման համար առաջարկել եմ հստակ մեխանիզմներ
ՀՀ նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Եվրոպական Ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի ժամանակ իր ելույթի մեջ հիմնականում անդրադարձել է Արցախյան վերջին պատերազմի արդյունքում մեր գերեվարվածների ճակատագրին։ Այս մասին Արմեն Աշոտյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Նա մասնավորապես գրել է․ «Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին ելույթիս հիմնական մասը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի արդյունքում մեր ռազմագերիների ճակատագրին, որոնք անուշադրության են մատնվել թե՛ Հայաստանի գործող հրոսակախմբի, թե՛ միջազգային ու եվրոպական ատյանների կողմից։ Ելույթս վերնագրել էի «Մոռացված պատերազմի մոռացված զոհերը»։ Ներկայացրել եմ առկա իրավիճակը, Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի դեմ։ Եվրոպական Միության կառույցներին առաջարկել եմ հստակ մեխանիզմներ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատման համար Ադրբեջանի վրա իրական քաղաքական ճնշումներ իրականացնելու ուղղությամբ։ Խոսել եմ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Արցախյան բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ Արցախի կարգավիճակի վերջնական և հստակ ամրագրման գերակայությամբ։ Առանց դրա Հարավային Կովկասում կայուն և լիարժեք խաղաղության մասին խոսելը նոնսենս է»։
Սոնա Գիշյան




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան