Օրը սկսվեց անհայրենիք սրիկայի պատվերով հերթական ապատեղեկատվական գրոհով Սերժ Սարգսյանի վրա. Աշոտյան
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Օրը սկսվեց անհայրենիք սրիկայի պատվերով հերթական ապատեղեկատվական գրոհով Սերժ Սարգսյանի վրա:
Փնթի կապիտուլյանտին սպասարկող պսևդո-ակտիվիստների կողմից հորինված այլանդակ և կեղտոտ սուտը հերքվեց բազմաթիվ ապացույցներով:
Դնում եմ մի կողմ, որ այս դեզինֆորմացիոն տականքությունը մի կողմից հետապնդում էր հայտնի օդիոզ օլիգարխին, ում դեմ մենք դատական հայց ենք ներկայացրել, փրկելու խղճուկ փորձ, մյուս կողմից՝ նախկինների մասին հեքիաթների շարքում մի նոր ապուշությւոն ավելացնելով, սեփական ժողովդրդին էշի տեղ դնելու և երկրում ձնագնդիի պես աճող խնդիրներից շեղելու անբարոյական փորձ:
Մնում է կռահել, թե ո՞ւմ այլանդակ գլխում կարող էր ծնվել նման ցնդաբանություն և ո՞ւմ՝ ծառայամտությունից փչացած էությունը կսպասարկեր այդ պատվերը:
Այսքանին զուգահեռ կապիտուլյանտը մեկնել է Դուշանբե մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որտեղ ելույթ է ունեցել:
Հիմա հարցերս:
1. Խոսե՞լ է նա արդյոք Արցախյան վերջին պատերազմի մասին: ՈՉ:
2. Խոսե՞լ է նա արդյոք Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիների մասին: ՈՉ:
3. Խոսե՞լ է նա արդյոք Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին: ՈՉ:
4. Խոսե՞լ է նա արդյոք ռազմագերիների խնդրի մասին: ՈՉ:
Այսքան ՈՉ-երից հետո կրկին համոզվեք, որ մեր երկիրը դժբախտավար դեռ ներկայացնող հողատուն Հայաստանի ազգային շահերի տեսանկյունից ՈՉնչություն է:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան