«Հայրենասեր և հմուտ բանակցող, անվտանգ սահմաններ, հզոր ու մարտունակ բանակ, արժանապատիվ Հայրենիք. ահա թե ինչ ունեինք մինչև 2018 թվականը». Միքայել Գրիգորյան
Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Հայրենասեր և հմուտ բանակցող, անվտանգ սահմաններ, հզոր ու մարտունակ բանակ, արժանապատիվ Հայրենիք. ահա թե ինչ ունեինք մինչև 2018 թվականը։
Հիմա, երբ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է, երբ թշնամին մեր հողում անում է այն, ինչ ուզում է, ապիկար իշխանությունը կազմակերպում է հեծանվավազք, կերուխում և ամենակարևորը ճոխ տոնակատարություն նվիրված Հայաստանի «անկախության» 30-ամյակին։
Թշնամիները միշտ ցանկացել են տիրանալ մեր հող ու ջրին, սակայն հայը երբեք պարտվել չի իմացել, թշնամին միշտ զգացել է հայի բազկի ուժը և վախենալով միշտ ետ է քաշվել։
Մեր հայրենիքի համար անձնվիրաբար պայքարել և զոհվել են հազարավոր քաջ հայորդիներ. նրանք զոհվել են,որ Հայաստանը միշտ մնա կանգուն, անկախ ու անվտանգ։
Ցավոք սրտի մենք հիմա ապրում ենք մի իրականությունում, երբ Հայաստանն այլևս անկախ չէ, քանի որ նիկոլ անունով ստահակը դավաճանեց մեր հող հայրենին, քանի որ այդ ստահակի համաձայնությամբ 44֊օրում ոչնչացավ մի ողջ սերունդ, քանի որ այդ ստահակը ցանկանում է հայերին դարձնել անհայրենիք։
Մենք հայերս իրավունք ունենք ապրել ազատ, անկախ ու արժանապատիվ հայրենիքում և մենք պետք է պատրաստ լինենք թեժ պայքարի հանուն մեր հայրենիքի անվտանգության, հանուն մեզ թողած ժառանգության։
Անկախության տոնը դեռ նշելու ենք։
Վերածնունդ լինելու է։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան