Մեզ պետք է ազգային իշխանություն, կազմակերպված պետություն․ Տիգրան Արզաքանցյան
Տիգրան Արզաքանցյանը գրել է․
«Սեպտեմբերի 21-ը պատմական ազգային ձեռքբերում է, քանի որ արդեն 30 տարի է, ինչ Հայաստանը հաստատել է իր անկախությունը:
Ես շնորհավորում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին Անկախության տոնի առթիվ:
Պատմական է մեզ համար այդ անկախությունը, քանի որ ունեցանք փայլուն հաղթանակներ եւ ձեռքբերումներ, ազատագրեցինք 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք Արցախում և ստեղծեցինք պետություն. ունեցանք անկախ Հայաստան:
Այս 30 տարիների ընթացքում անցանք բազմաթիվ եւ աննախադեպ դժվարությունների եւ զրկանքների միջով՝ կարողանալով արժանի պատասխան տալ մեր թշնամիներին:
Անկախության գինը թանկ է, որը մենք պետք է պահպանենք ամեն գնով և ժառանգենք մեր սերունդերին: 44-օրյա պատերազմը ևս դրա վկայությունն է. հերոսաբար անմահացած հայորդիների գործը մենք կիսատ թողնել չենք կարող:
Մենք պետք է չհուսահատվենք եւ անձնատուր չլինենք թշնամուն:
Մեզ պետք է ազգային իշխանություն, կազմակերպված պետություն, համերաշխ եւ միասնական ժողովուրդ, հստակ ազգային գախափար եւ հեռանկար, եթե ուզում ենք ունենալ Ազատ Արցախ, ինքնիշխան Հայաստան եւ արժանապատիվ կյանք:
Վստահ եմ, որ շատ շուտով կգա այն ժամանակը, երբ դաս քաղելով մեր սխալ քայլերից եւ բացթողումներից, նորից կվերականգնենք անկախության մեր ձերքբերումները եւ նվաճումները:»




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան