Խորովածի օրիգինալ բաղադրատոմս. զարմացրեք փորով բարեկամներին՝ առանց կրակի խորոված անելով
Եկել է գարունը, և սկսվել է բակում «մանղալով» խորոված անելու ժամանակաշրջանը։ Սակայն երբեմն շատ դժվար է նման հարմարություն գտնելը, ինչը տհաճ է հայերի մեծամասնության համար, քանի որ խորովածը յուրահատուկ տեղ ունի մեր կյանքում։ Հատուկ նման դեպքերի համար Ձեզ ենք ներկայացնում առանց կրակի խորոված պատրաստելու այս հանճարեղ մեթոդը։ Նշենք նաև այն, որ համի տեսանկյունից այս խորովածը նույնպես շատ լավն է։

Այսպիսով՝ սկզբի համար պետք է գտնել 3 լ տարողունակությամբ ապակել տարա (банка):
Բաղադրիչներ
- խոզի միս — 1 կգ (իսկական խորովածը խոզի մսով է)
- բեկոն — 250 գ
- սոխ — 2 հատ
- 1/2 կիտրոնի հյութ
- ջուր — 100 մլ
- աղ
- պղպեղ
- համեմ և այլ համեմունքներ՝ ըստ քիմքի
Պատրաստման եղանակ` Մանր կտրատել միսը։ Ավելացնել համեմունքները։Օղակաձև կտրատել սոխը, ավելացնել մսին, վրան ջուր լցնել և 30 րոպե մարինացնել։ Բարակ շերտերով կտրել բեկոնը։
Խորովածի փայտիկների վրա ամրացնել միսը՝ արանքներում սոխ և բեկոն դնելով։ Տարայի հատակին դնել մնացած սոխը. հիշեք, որ ամեն տարայի մեջ պետք է դնել 4-5 շամփուր։ Տարան փակել փայլաթիթեղով։
Տարան պետք է արտաքինից չոր լինի։ Դրեք սառը ջեռոցում (որպեսզի ապակին չկոտրվի) և միացրեք այն՝ 180-200С, 60-80 րոպե։ Զգուշությամբ (հնարավորինս դանդաղ) բացեք վառարանը, որպեսզի չվնասեք ապակին ջերմաստիճանի տատանումից։ Դա անելուց հետո կարող եք ուտել։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...