Ղազինյանի ջանքերով և մասնակցությամբ՝ Հայաստանին խոշորածավալ օժանդակություն է ցուցաբերվել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Իշխանությունները ջանասիրաբար տապալում են Արթուր Ղազինյանի ընտրությունը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում` փորձելով հանրությանը համոզել, թե վերջինս որևէ մասնակցություն չի ունեցել Հայաստանի պաշտպանությանը վերջին պատերազմի օրերին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի ջանքերով և մասնակցությամբ իր ընկերների և գործընկերների միջոցով Հայաստանից դուրս հանգանակվել և Հայաստան են փոխանցվել լուրջ ֆինանսական միջոցներ, որոնք տրամադրվել են տարբեր խնդիրներ լուծելու համար: Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ միջոցներից փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, նաև` ՀՀ զինված ուժերին՝ նյութատեխնիկական կարիքները բավարարելու նպատակով:
Մեծ միջոցներ են ներդրվել Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին կացարանով և սնունդով ապահովելու համար: Փորձեցինք պարզաբանում ստանալ Ղազինյանից, սակայն նա հրաժարվեց պարզաբանել, ավելին, փորձեց ճշտել, թե որտեղից ենք ստացել այս տեղեկությունները, և հավելեց, որ բարոյական չի համարում խոսել այս հարցի մասին, քանի որ շատերը բազմապատիկ ավելին են արել, բայց չեն խոսել այդ թեմայով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան