Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանի ելույթը՝ ապտակ Ալիևին և Փաշինյանին

«Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018 թվականի` դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևը ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը»,- ՀՀԿ-ի և գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ անցկացված, «Հանրապետականներ. շարունակական բարեփոխումներ» խորագրով համաժողովում երեկ հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սովորաբար զուսպ և ձևակերպումները կշռող նախագահը երեկ զգացմունքային ելույթ է ունեցել, կարևորագույն հանգամանքներ բացատրել Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Սարգսյանը, ըստ էության, բացահայտում է, որ 2018թ․ իշխանափոխությունն իրականացվել դրսի ուժերի մեծ օժանդակությամբ։

Վաղ թե ուշ բացահայտվելու է այս փաստը, հայտնի են դառնալու այն ուժերը, որոնք կարողացան երկրի ղեկից հեռացնել ազգային ուժերին, իշխանության բերելու պատերազմի մունետիկ ու պարտության պատճառ կապիտուլյանտին։ Սարգսյանը նաև արձանագրում է մեկ այլ անարդարություն ևս, որ հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդին հիմա էլ փորձում են «խաղաղասիրական» օրակարգ թելադրել։ Մինչդեռ «Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը և քանի դեռ արցախահայության անվտանգությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր և ամեն ժամ»: Սարգսյանը նաև նշում է, թե պարտության և դավաճանության խարանն այլևս հավերժ կրող իշխանությունները նախկիններին են փորձում ներկայացնել որպես պատերազմի հրձիգներ` հանրության շրջանում բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր։ Սարգսյանը խոսել է նաև Ադրբեջանից ու նրա պոռոտախոս նախագահից։

«Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը անգամ իր հակառակորդի հետևից չի խոսում, չի բամբասում, չի աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևը իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում: Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշիր, որ և՛ դու, և՛ հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին՝ թե՛ ռազմի, թե՛ դիվանագիտության դաշտերում»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանի երրորդ նախագահն իր այս ելույթով, փաստացի, արձանագրում է ՀՀԿ-ի վերադարձը, նաև նախազգուշացնում Նիկոլ Փաշինյանին ու նրա անմիջական ղեկավարը դարձած թուրք-ադրբեջանական տանդեմին, որ Հայաստանում դեռ կան ազգային ուժեր, որոնք պատրաստ են տանել արժանապատվության ջահը։ 

Կարեն Հակոբյան