Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Հյուսիս-հարավ թե՞ արևելք-արևմուտք. Արթուր Ղազինյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ասիական շուկան եվրոպական շուկային ցամաքային կապով միանալու ծրագիրը կարելի է բնութագրել 21-րդ դարի մեգա աշխարհաքաղաքական նախագիծ, որն իր տնտեսական ներուժով և հնարավորություններով ի զորու է իրար դեմ հանել աշխարհի գերհզոր կենտրոններին և հավակնում է դառնալ նոր աշխարհակարգի աշխարհատնտեսական հիմքը:
 
Չինաստանի և Հնդկաստանի կողմից եվրոպական շուկայի հետ միանալու առևտրային նոր մագիստրալների նախագծման շրջանում առաջ եկավ երկու նախագիծ՝ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք, ինչը հանգեցրեց թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ գործողությունների մեր տարածաշրջանում՝ ընդդեմ Իրանի և Հայաստանի:
Հյուսիս-հարավ նախագիծը ենթադրում է Պարսից Ծոցը ցամաքային ճանապարհով կապել Սև ծովի հետ՝ Իրանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով, որին աջակցում են Հնդկաստանը, մասամբ Չինաստանը, մայրցամաքային Եվրոպան և ԱՄՆ նեոկոնսերվատիվ (իռլանդական և հակահրեական) քաղաքական-տնտեսական իսթեբլիշմենթը:
 
Արևելք-արևմուտք նախագիծը ենթադրում է Կասպից ծովը կապել Սև և Միջերկրական ծովերի հետ, և այդ ճանապարհը պետք է անցնի Հայաստանի հարավով, որը թուրքերն անվանում են «զանգեզուրի միջանցք»:
Այս նախագծին աջակցում են Մեծ Բրիտանիան, Իսրայելը, Թուրքիան, Պակիստանը, ԱՄՆ հրեական ազդեցության տակ գտնվող քաղաքական-տնտեսական իսթեբլիշմենթը:
Ուժերի հարաբերակցությունը գրեթե հավասար է և որոշիչ ձայնի իրավունք ունի Ռուսաստանը, որը դեռ վերջնականապես չի արտահայտել իր դիրքորոշումը, սակայն չի բացառվում, որ այդ որոշումն արդեն ընդունված է և կհրապարակվի վերջին պահին՝ փոխելով ուժերի հարաբերակցությունը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
 
Ադրբեջանն այս ընթացքում կենտրոնացել է Հայաստանի հարավը հյուսիսին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու և դրանք որպես տարանցիկ կոմունիկացիա վերացնելու աշխարհաքաղաքական խնդրի վրա՝ առաջ բերելով «Սովետական Հայաստանի» սահմանների կեղծ և հակահայկական ձևաչափը:
 
Այս ձևաչափի շրջանակներում Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանից վերցնել, այսպես կոչված, անկլավները, որոնց տարածքով են անցնում Երևանը Թբիլիսիին և Թեհրանին կապող ավտոճանապարհները, որտեղ կհայտնվեն ադրբեջանական ոստիկանական ուղեկալներ և կարգելվի իրանական բեռների շարժն այդ ճանապարհներով:
Իրանի կողմից Ադրբեջանի սահմանի ամբողջ երկայնքով իրականացվող ռազմական վարժանքները, իսկ իրականում զորքի և զինտեխնիկայի աննախադեպ կուտակումն ու«Ադրբեջան» պռոեկտի համար իրական սպառնալիքի ստեղծումը նպատակ ունի ուժով երաշխավորել հյուսիս-հարավ ուղղության անխափանությունը և Իրանի հյուսիսային կապը արտաքին աշխարհի հետ:
 
Թուրքիան ևս ձեռքերը ծալած չի նստել և Վրաստան է գործուղել իր գլխավոր գործակալին՝ Միխայիր Սահակաշվիլիին, ում առջև խնդիր է դրվել ապակայունացնել իրավիճակը Վրաստանում և դուրս հանել այս պետությունը հյուսիս-հարավ նախագծից՝ վերջնականապես փլուզելով դրա կենսագործման աշխարհագրական բաղադրիչը:
Իսկ ինչ է անում այս իրավիճակում պաշտոնական Երևանը, երբ տարծաշրջանը վեր է ածվել վառոդի տակառի և ցանկացած պահի կարող է պայթեցնել ինչպես Հայաստանն ու ամբողջ տարածաշրջանը, այնպես էլ համաշխարհային անվտանգության համակարգը:
Մեծ հաշվով ոչինչ, անհասկանալի ծագման ֆեյք «մայր Թերեզայի» կերպարով Հայաստանի տարածքների հաշվին անշրջելի խաղաղության դարաշրջան է բացում տարածաշրջանի համար և «սովետական Հայաստանի» քարտեզով Ադրբեջանին է հանձնում Հայաստանի տարանցիկ ամբողջ ենթակառուցվածքային ներուժը:
 
Հ.Գ. Չգիտեմ սա Հայի բախտ է՞, որ այս ճակատագրական շրջափուլում Հայաստանը ղեկավարում են փողոցային անգրագետ հեղափոխականներ, թե՞ ուղղակի ուղղակի մեզ պարտադրված իրականություն՝ Հայաստանը քարտեզի վրայից ջնջելու և Հային քոչվոր ազգ դարձնելու թուրքական պատմական առաքելությամբ: