Երկու պետություն ՝ մեկ հայրենիք. Արցախի երիտասարդության ֆլեշմոբը (տեսանյութ)
«Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության նախաձեռնությամբ մարտի 21-ին Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի տարածքում կազմակերպվել է «Երկու պետություն՝ մեկ հայրենիք» խորագրով ֆլեշմոբ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասել է, որ ֆլեշմոբը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում:

«Ֆլեշմոբի միջոցով փորձել ենք հանրության ուշադրությունը սևեռել միասնության գաղափարի վրա: Կարևորում ենք այն դրական լիցքերը, որ միջոցառման ընթացքում ունեցել են ֆլեշմոբի մասնակիցները»,- նշել է Ա. Հարությունյանը և ավելացրել, որ միջոցառմանը մասնակցել են ավելի քան 450 երիտասարդներ՝ Արցախի տարբեր բուհերից, ուսումնարաններից և ավագ դպրոցներից:
Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում են նման բնույթի միջոցառումներ կազմակերպել ավելի հաճախ, որպեսզի մեր քաղաքացիներն ընդգրկված լինեն երկրի հասարակական կյանքում:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին մասնակցության և աջակցության համար և նշել, որ նման միջոցառումներ առջևում ևս նախատեսվում են: Հասարակական ակցիան իրականացնելու համար կատարվել է ծավալուն աշխատանք, որին էլ մասնակցել են մեր երիտասարդները»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին