Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արձանագրությունների բացահայտումը շարունակվում է․ ընդդիմությունը վստահ առաջատար է մի շարք մարզերում, «Քաղաքացիական պայմանագիրը» կորցնում է դիրքերըԵրեւան՝ 10/56!․ Ուժեղ Հայաստան - 123․ ՔՊ - 22․ Գոհար ՄելոյանՔվեարկության ավարտից 1 ժամ 15 րոպե անց 35/65 տեղամասում զինվորները դեռևս քվեարկում են․ «Հայաքվե» 21։20-ին դեռ զինվորները ընտրում են․ Գոհար ՄելոյանԳորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար են խոստացել՝ ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար․ Լիա ՍարգսյանԳոհար Մելոյանը ահազանգում է․ 20։10 ընրտրատեղամասերում զինվորների կուտակումներ ենԺամը 20։25 Սյունիք 35/65 տեղամաս. զինվորներին վերջին պահին զանգվածաբար բերել են քվեարկության. Իվետա ՏոնոյանExit polls. ընդդիմությունը համատեղ ուժերով առաջ է անցել «Քաղաքացիական պայմանագրից»Ահազանգ․ 13/29 տեղամասում ՔՊ վստահված անձը հարձակվեց Ուժեղ Հայաստանի վստահված անձի վրաԱհա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՓակվեցին հանրապետության բոլոր 2005 ընտրական տեղամասերը. ՀայաքվեՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար
Վիդեո

«Բիզնեսդ կխլեմ, կպետականացնեմ». դրսի ներդրողն անհանգստացած է՝ կարո՞ղ է իր բիզնեսն էլ խլեն. Նաիրի Սարգսյան

2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված 7 % տնտեսական աճն իրատեսական չէ, իսկ քանի որ այս Կառավարությունն ինձ ու ՀՀ բնակչությանը խաբել է բազմիցս, ուստի հերթական խաբկանքին չեմ ուզում տրվել և չեմ ցանկանում նման մեղավորությունն ինձ վրա վերցնել ու բացատրել, թե այդ 7 % տնտեսական աճն իրենք ինչպես են պատկերացնում։

Ընդունելով հանդերձ, որ այս թիվը խաբկանք է, վստահ եմ՝ վիճակագրական թվերը նկարելով՝ ցույց կտան անգամ դրանից ավելի աճ, բայց իրականությունն այն է, որ Կառավարությունն ընդունել է ընդամենն իներցիայով գրված մի բյուջեի նախագիծ, որը մեր տնտեսության առաջ ծառացած խնդիրների ու մեր առաջնահերթությունների հետ որևէ կապ չունի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, երբ անդրադարձավ 2022 թվականի բյուջեի նախագծին, ապա շարունակեց.

«Մենք չունենք տնտեսական աճի հնարավորություն, որովհետև տնտեսական զարգացման հասնելու պատկերացումն այս իշխանության մոտ սահմանափակվում է ընդամենը սրճարաններում մարդկանց այցերի քանակով և ՀԴՄ կտրոններով, մինդեռ իրական տնտեսական աճը հիմնվում է հենց տնտեսության բազմազանության, արտահանման ծավալների աճի վրա։ Եթե Կառավարությունը տնտեսության աճի հույսը դնում է հանքերի շահագործման վրա, ապա դա ցույց է տալիս, որ գործ ունենք հորից ժառանգություն ստացած մի անգործունյայի հետ, որը ստացած գույքը վաճառում է ու որևէ բան չի ավելացնում եղածի վրա, որևէ բան չի ժառանգում իր հետնորդներին։ Հանքարդյունաբերոթյան վրա տնտեսություն կառուցող Կառավարությունը հենց այդ անգործունյա ժառանգին է նման»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը՝ Կառավարությունը խոսում է միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրեր իրականացնելու, նոր ատոմակայան կառուցելու մասին, արդյո՞ք դա բավարար հիմք չի ստեղծում 7 տոկոսանոց տնտեսական աճին հասնելու համար, Նաիրի Սարգսյանը պատասխանեց.

«Ընտրություններից անմիջապես հետո էլ Կառավարությունը նախաձեռնեց Հայաստանում և դրսում ապրող գործարար շրջանակների հետ հանդիպումներ. անցել են ամիսներ, արդյո՞ք որևէ մեկը լսել է որևէ ներդրումային ծրագրի մասին վկայող պլանի կամ փաստաթղթի մասին։

Ինչ վերաբերում է վերջերս Հայաստանում անցկացված գործարար համաժողովին, ապա դա այնպիսի բան է, որին մասնակցելը ոգևորում է բոլոր գործարարներին, սակայն արդյո՞ք դրան հաջորդել է որևէ գործողություն, արդյո՞ք որևէ բիզնես պլան կա։ Չկա, որովհետև հիմա տեղական բիզնեսը մտածում է իր բիզնեսը կամ փակելու, կամ այլ երկիր տեղափոխելու մասին, իսկ արտասահմանյան ներդրողների մոտ առայժմ կա կրավորական վարքագիծ. չկա վստահություն իշխանության և Կառավարության նկատմամբ»։

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա վեց ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են Հայաստանից։ Հայաստանից Ֆրանսիա արտահանած կապիտալը կազմել է 5 մլրդ 15 մլն դրամ։ Իտալիան նվազեցրել է ուղղակի ներդրումների ծավալները։ Օրինակ՝ Վրաստանը 4.5 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։

Ռուսաստանի Դաշնությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները։ Ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել են. անցյալ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի արտահանած ուղղակի ներդրումների չափը կազմել է 9 մլրդ 379 մլն դրամ։

Ըստ Աուդիտորների պալատի նախագահի՝ նման վիճակագրության դեպքում Հայաստանը չի կարող խոսել բյուջեով նախանշված տնտեսական աճին իրականում հասնելու մասին, չի կարող նաև որևէ դրական ազդակ հղել որևէ ներդրողի, որովհետև երբ գործարարը տեսնում է, թե ինչպե՞ս էր ընտրությունների քարոզարշավի ժամանակ Կառավարության ղեկավարը խոսում մարդկանց բիզնեսը խլելու և պետականացնելու մասին, իսկ ընտրություններից հետո լսում է անհասկանալի նվիրատվությունների մասին, նա չի կարող դիմել ռիսկի և Հայաստանում ներդրում անել։

«Բոլոր ներդրողները տեսնում են, որ երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս ասել՝ «բիզնեսդ կխլեմ, կպետականացնեմ, կվերցնեմ կբաժանեմ ժողովրդին», ու դա ասելուց երկու ամիս անց արտասահմանյան կապիտալով բիզնեսից 25 % բաժնեմաս է նվիրվում վարչապետի աշխատակազմին։ Սրանից հետո որևէ բանական մարդ չի կարող մտածել ներդրում անելու մասին։ Անձամբ ինձ դրսի ներդրողները հարց են տվել՝ իսկ հնարավո՞ր է՝ մենք իրականացնենք ներդրում, և այն մեզանից խլեն, կարո՞ղ է արդյոք պետությունը մեզ ճնշել»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում