Վլադիմիր Պուտինը չի առաջադրվի նախագահական ընտրություններում. ո՞վ կլինի ՌԴ ղեկավարը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ դեռ չի որոշել` կառաջադրվի՞ արդյոք 2024 թվականին գլխավոր պետական պաշտոնում:
«Այո, [Ռուսաստանի] սահմանադրությունն ինձ թույլ է տալիս դա անել, առաջադրվել հաջորդ ժամկետի համար, բայց այս հարցով դեռ որոշում չի կայացվել»,- ասել է պետության ղեկավարը:
«Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումի լիագումար նիստի ավարտին Պուտինը պատասխանել է ամերիկյան CNBC հեռուստաալիքի լրագրող Հեդլի Գեմբլի հարցերին:
Հարցին՝ արդյոք ՌԴ նախագահը մտածում է իրավահաջորդի մասին, Պուտինը խոստովանել է. «Ոչ, ես նախընտրում եմ չպատասխանել նման հարցերին, սա իմ ավանդական պատասխանն է»:
«Մինչ հաջորդ ընտրությունները դեռ շատ ժամանակ կա: Այս թեմայով խոսակցություններն ապակայունացնում են իրավիճակը»,- պարզաբանեց պետության ղեկավարը: Նրա կարծիքով՝ «իրավիճակը պետք է լինի հանգիստ եւ կայուն, որպեսզի բոլոր պետական մարմինները, պետական բոլոր կառույցները վստահ աշխատեն, հանգիստ նայեն դեպի ապագա»:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին