Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

«Անսկզբունք, անգաղափար, անհայրենիք մարդը՝ քաղաքականության մեջ, առավել քան վտանգավոր է». Արտակ Զաքարյան

«Դավաճաններին արհամարհում են նաև նրանք, ում նրանք ծառայություն են մատուցել…»
Այս ճշմարիտ տողերի հեղինակը հին հռոմեացի գրող-պատմաբան Տացիտն է։
Ընդամենն ավելացնեմ հետևյալը. Հայ ժողովուրդը, աշխարհի կողմից արհամարված է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության է պահում հայ ժողովրդի պատմության մեջ առաջին կապիտուլյացիան ստորագրած, երկրորդ կապիտուլյացիան բանակցած, ինչպես նաև դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող այս խունտային։
Ո՛չ ռուսը, ո՛չ ամերիկացին, ո՛չ ֆրանսիացին, ո՛չ պարսիկը, ո՛չ վրացին, ոչ էլ առավել ևս թուրքը կամ ազերին, 2019-20թթ.սկսված, մեզ հարգանքով չեն վերաբերվում ու չեն վերաբերվելու։ 2021թ. հունիսի 21-ի ընտրություններով, մեր ժողովուրդն այնպես արեց, որ մեզ ավելի ու ավելի արհամարեն։
2018թ.-ից իշխանության բերված կապիտուլյացիոն ռեժիմն,արդեն 4-րդ տարին է, տարբեր ծառայություններ է մատուցում մե՛կ ամերիկացիներին՝ ռուսների դեմ, մե՜կ անգլիացիներին՝ ռուսների դեմ, մե՜կ ռուսներին՝ արևմուտքի դեմ, մե՞կ թուրքերին ու ազերիներին՝ բոլորի դեմ, մեկ պարսիկներին՝ թուրքերի ու արևմուտքի դեմ, և այլն։
Արդյունքում՝ մեզ միայնակ թողեցին բոլորը, և մեր ազգային շահերը տրորեցին բոլորը։ Սա է ստի, խաբեության և քցելու մեջ վարպետացած, սեփական ժողովրդի արյամբ ձեռքբերված նվիրական սրբությունները առևտրի հանած ժուռնալիստի և նրա խամաճիկների գինը, որը մենք վճարում ենք ազգովի։
Ճագատագրական սխալը, որը մեր ժողովուրդը գործեց 2018թ ապրիլ-մայիս ամիսներին «թավշյա հեղափոխություն» կոչվածով, դեռ երկար տարիներ, արյունով է փոխհատուցելու։ Պատմության ուսուցիչը դաժան, շատ դաժան ուսուցիչ է, ու վայ նրան, ով չսովորեց պատմության դասերը։
Հայաստանին ու Արցախին այսօր իրական տեր է պետք, ոչ թե կոռուպցիայի դեմ «պայքարող» ծաղրածուներ ու կոռուպցիոներ կապիտուլյանտներ։
«Նախկի՛նը հետ չի գալու»։ Այո նախկին ապահով, զարգացող, անվտանգ, արժանապատիվ, համախմբված ու ազգային Հայաստանը, դեռ երկար ժամանակ չի լինելու։ Մենք ենք այդպես ուզել, որ նախկինը չլինի, և չի լինելու։ Մենք աշխարհում իրականում չունենք թշնամիներ, որովհետև մենք ենք մեր միակ թշնամին։ Որովհետև միակ ազգն ենք, որ հանդուրժում ենք դավաճանությունը, քցել-թռնելու, փախնել-փրկվելու, սեփական եղունգով սեփական գլուխը քորելու, որտեղ հաց-այնտեղ կացի, ով էշ-ես փալանի և շնից մազ պոկելու «արվեստները»։
P.S.
Արհամարված են ոչ միայն արտաքին դավաճանության մեջ հայտնի դարձածները, այլ նաև ներքին քաղաքականության մեջ դավաճանություն գործածները։ ՔՊ կոչվող քաղաքական խզբզանքի «շարքերը», լցված են նախկին իշխանությունների շարքերից «տեղափոխվածներով»։ Վերցրեք, ՏԻՄ-երում ՔՊ-ի կամ այլ անհայտ ծագման կուսակցությունների նախընտրական ցուցակները, և այնտեղ կգտնեք բազմաթիվ նախկին «Հանրապետականներ»։
Հռոմեացի Տացիտի՝ դավաճաններին արհամարելու մասին արված պնդումը, վերաբերում է նաև ներքաղաքական դավաճանություններին։
Սեփական քաղաքական հայացքներին (ոչ թե կուսակցությանը) դավաճանողը, շատ հեշտությամբ կդավաճանի նաև սեփական պետությանը։ Որովհետև՝ անսկզբունք, անգաղափար, անհայրենիք մարդը՝ քաղաքականության մեջ, առավել քան վտանգավոր է։