Արցախում ամենամեծ խնդիրներից մեկն անորոշությունն է․ կարգավիճակի հստակեցումը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման վրա, պետք է լինի առաջնային օրակարգում․ Տ․ Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արցախում ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ անորոշությունը։ Արցախի կարգավիճակի հստակեցումը, որը պետք է հիմնված լինի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ճանաչման վրա, պետք է լինի առաջնային օրակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այս օրակարգը պետք է արտահայտվի ոչ թե «դիժուռնի» հայտարարությունների, այլ իրական կյանքում քաղաքական, գաղափարական, քարոզչական և ծրագրային մոտեցումների տրամաբանության ներքո։
Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող ցանկացած հայ, ով ունի պայքարի կամք, ցանկություն, պետք է հստակ իմանա իր անելիքն Արցախի ու Հայաստանի շուրջ զարգացող ցանկացած սցենարային զարգացման համար։
Արցախի ու Հայաստանի բոլոր առողջ ուժերի՝ քաղաքական և ոչ քաղաքական, նպատակը պետք է դառնա հանրության գաղափարական մոբիլիզացիա իրականացնելը՝ հային դուրս բերել ընկածի, կոտրվածի, պարտվածի կարգավիճակից և նրան տրամադրել երկարատև պայքարի։
Թե ինչ է ուզում, մտածում կամ անում Ադրբեջանը, դա հարցի մի կողմն է, մեր խնդիրն է հասկանալ, թե մենք ինչ ենք անելու։
Մեր գլխավոր խոչընդոտն այդքան Ադրբեջանը չէ իր նավթադոլարային ռեսուրսներով և դաշնակիցներով, որքան Հայաստանում հաստատված իշխանությունը, որը Հայաստանի ջախջախումը ապահովելով փորձում է հանրության մեջ արմատավորել այն գաղափարը, որ հայը հաղթելու ուժ, ռեսուրս, կամք չունի և ճիշտը իրավիճակին համակերպվելն ու անվերջն զիջելը։
Հայաստանի և Արցախի համար պայքարը պետք է տարբեր ժամանակային կտրվածով ճիշտ պլանավորել և խրամատավորվել նպատակային պայքարի»,-գրել է Տիգրան Աբրահամյանը։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան