Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի արտիստները Կրեմլի բեմում՝ լեգենդար Հարութ Փամբուկչյանի մենահամերգին. ֆոտոշարք

Հոկտեմբերի 16-ին Մոսկվայի հանրահայտ կրեմլյան համերգասրահում կայացավ լեգենդար Հարութ Փամբուկչյանի մենահամերգը՝ լեփ լեցուն դահլիճում։ Համերգի գլխավոր պրոդյուսեր Դավիթ Նավոյանի համար սա ոչ միայն համարձակ,այլ նաև հաղթական քայլ էր՝ նետված մարտահրավեր պանդեմիական բոլոր սահմանափակումներին և անվերջանալի խոչնդոտներին։ Մեծ արտիստի երգացանկն անսահման հոգեհարազատ է յուրաքանչյուր հայ մարդու համար՝ հանդիսատեսին պարբերաբար թե արցունք և թե ժպիտ պարգևելով և վերադարձնելով պատանեկություն, մանկություն, հայրենի հող ու տուն։


Պարային էքսկլուզիվ պատասխանատվությունը ավանդույթի պես տրված էր Հ․Գասպարյանի անվան պարի ակադեմիայի(Հովիկ Ստուդիո) մեծ ու փոքր արտիստներին՝ արհեստավարժ պարուսույցների անվերապահ հսկողության ներքո,հանձինս բալետմաստեր Գագիկ Հայրապետյանի։ 


«Հարութ Փամբուկչյանն այն եզակի արտիստն է,որի շուրջ ակամայից ձևավորվում է պարային չկրկնվող և ոգեշնչող էներգետիկա։ Դրա արդյունքում պարողը ոչ միայն հաճույքով կատարում է իր առջև դրված առաջադրանքը,այլ նաև այն բազմակի անգամ գերազանցում »,- ահա այս բովանդակ կարծիքն էլ հայտնեց ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը։ 

https://www.facebook.com/watch/?v=938411773417089