Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամ
Ժամանց

Հարստության կոդը. ինչպես է ծննդյան տարեթիվը ազդում ձեր ֆինանսական վիճակի վրա

Ենթադրենք՝ դուք ծնվել եք 1972թ. օգոստոսի 15-ին: Ձեր հարստության կոդն իմանալու համար պետք է գումարեք բոլոր կարգաթվերը՝ 1+ 5+ 0 + 8 + 1 + 9 + 7 + 2 = 33 = 6: Այսպիսով՝ ձեր կոդը 6-ն է: Հիմա, երբ դուք գտել եք ձեր անհատական կոդը, եկեք հասկանանք, թե դա ինչ է նշանակում:

Կոդ 1 — Դուք ի ծնե առաջնորդ եք, ղեկավար և ոչ մի դեպքում կատարող: Դուք կարողանում եք հրամաններ տալ և գիտեք, թե ինչպես ծրագրեք գործողությունները հաջողության հասնելու համար: Այդ ճանապարհին դուք պետք է համբերատար լինեք ձեր ենթակաների հանդեպ, ակտիվ կյանք վարեք և զարգացնեք ձեր հումորի զգացումը:

Կոդ 2 — Ձեզ համար պետք է պարզ լինի, որ «երկուսները» հազվադեպ են ունեցվածքի տեր դառնում միայնակ: Դա նշանակում է, որ դուք հաջողություններ կունենաք միայն մարդկանց հետ համագործակցելով, որոնց հետ ունեք ընդհանուր նպատակներ: Շատ արագ հաջողության կհասնեք, եթե զարգացնեք ձեր մեջ դիվանագիտական ունակություններ: Շատ «երկուսներ» հարստություն են ձեռք բերում ընտանիքի շնորհիվ:

Կոդ 3 — Բնույթով լավատես եք և հաճախ անկեղծ ուրախանում եք ձեր ունեցածով: Մեր օրերում դա հազվադեպ երևույթ է. մարդկանցից շատերը, հաջողության հասնելով, ձգտում են նորանոր բարձունքների՝ մոռանալով վայելել ձեռք բերածը: Այնուամենայնիվ, ձեր ունեցածը կրկնապատկելու համար դուք պետք է զարգացնեք ձեր ինտուիցիան: Հատուկ ուշադրություն դարձրեք ձայնի տոնին և խոսելու ունակությանը: Ջուրը ձեզ համար մեծ սպառնալիք է. այն կարող է քշել-տանել «երեքների» ֆինանսական էներգիան:
 
Կոդ 4 — Դուք ի ծնե պատասխանատու մարդ եք: Դուք կարող եք բարձունքների հասնել՝ նախապատվությունը տալով մեծ նախագծերին: Դուք կարողանում եք միաժամանակ և՛ ղեկավարել, և՛ ղեկավարվել: Զգուշացե՛ք մոլի խաղերց. դրանք շատ վտանգավոր են ձեզ համար:

Կոդ 5 — Ձեզ շատ հարմար է աշխատանքի այն բնույթը, երբ ինքներդ ձեր գլխի տերն եք: Բնույթով դուք շատ ակտիվ մարդ եք. չեք հոգնում: Ձեզ հարմար է գործունեության այն ոլորտը, որտեղ դուք արագ որոշումներ եք ընդունում: Սակայն ֆինանսական հաջողության հասնելու համար դուք պետք է համագործակցեք այլ մարդկանց հետ:

Կոդ 6 — Դուք դուր եք գալիս մարդկանց, և հաջողության հասնելու համար պետք է համագործակցեք նրանց հետ: «Վեցերը» հաճախ հաջողության են հասնում ուսուցիչ կամ բժիշկ մասնագիտությունն ընտրելիս:

Կոդ 7 — Դուք սովորում եք ողջ կյանքում: 7-ը մենակյացների թիվն է: Կարդացեք, գրեք և մտածեք: Այդպիսով դուք կարող եք ինչ-որ արտասովոր բան հորինել և վաճառել անհավանական բարձր գնով: Ֆիզիկական աշխատանքը ձեզ համար չէ: Շատ մի՛ վստահեք նաև մարդկանց, հատկապես առաջին պատահածին:

Կոդ 8 — 8-երը հազվադեպ են հարստանում, բայց շատ դիպուկ: Դուք պետք է շատ ջանք թափեք: Զուր ժամանակ մի՛ կորցրեք այլոց ենթակայության տակ աշխատելով. ունեցեք ձեր գործը: Շփվեք խոշոր գործարարների հետ: Ձեզ կարող է խանգարել ձեր անհամբերությունը և իշխանության ձգտելը:

Կոդ 9 — Ամբողջ ուժերն ուղղեք ղեկավար դառնալու համար: Ուշադիր եղեք ձեր ենթակաների հանդեպ: Նրանց լսելու ունակությունը ձեզ հաճախ կօգնի: Դուք հակված եք ձանձրանալու. դա կարող է ձեզ խանգարել:

Աղբյուր՝  Blognews.am