Համայնքային համաչափ զարգացումը, թափանցիկ կառավարումն ու հաշվետվողականությունը լինելու են մեր գործունեության հիմնական սկզբունքները. Պավել Ցուգունյան
Աբովյան խոշորացված համայնքի սիրելի’ քաղաքացիներ,
Աբովյան, Առինջ, Բալահովիտ, Գետարգել, Մայակովսկի, Արամուս,Կամարիս, Գեղաշեն, Կաթնաղբյուր, Վերին և Ներքին Պտղնի համայնքների հարգելի’ բնակիչներ, մեր երկար տարիների ցանկությունն ու նպատակն է եղել համայնքը դարձնել առավել բարեկեցիկ, գրավիչ և անվտանգ՝ ապահովելով մեր բնակավայրի կայուն և երկարաժամկետ զարգացումը: Ես, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ցուցակում ընդգրկված մեր թիմը պատրաստ ենք ստանձնելու առաջիկա հինգ տարիներին համայնքը կառավարելու պատվաբեր գործը և պատասխանատվությունը՝ առաջնորդելով համայնքը դեպի զարգացման այն տեսլականը, որը նախանշված է մեր նախընտրական ծրագրի դրույթներով:
Մեր ռազմավարական նպատակն է կարճ ժամանակահատվածում կտրուկ փոխել համայնքում կյանքի որակը կենսագործունեության բոլոր ոլորտներում, սոցիալ-տնտեսականից առողջապահական, կրթական, սպորտային և մշակութային:
Սիրելի’ քաղաքացիներ,
Համայնքում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնք վերջին տարիների անարդյունավետ կառավարման, ֆինանսական միջոցների փոշիացման, համայնքի ու նրա բնակիչների շահերի անտեսման և մեծ հաշվով անտարբերության ու սրտացավ վերաբերմունքի բացակայության արդյունք են: Հավաստիացնում ենք, որ մեր կողմից ներկայացված ծրագրում մասնագիտական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում գույքագրված են այն բոլոր խնդիրները և մարտահրավերները, որոնց հաղթահարումն Աբովյան խոշորացված համայնքը զարգացման նոր մակարդակ կբարձրացնի:
Իհարկե, ցանկացած գաղափարի և ծրագրի իրագործողը մարդիկ են և նպատակին հասնելու նրանց կամքն ու վճռականությունը: Վստահեցնում եմ, որ ձևավորել ենք ամուր քաղաքական կամքով և մեր համայնքն ավելի լավը դարձնելու պատվախնդրությամբ օժտված գործունյա և արհեստավարժ թիմ, որի յուրաքանչյուր անդամ իր ոլորտում կայացած և ինքնաբավ քաղաքացի է, ով համայնքի կառավարման գործում բերելու է նոր մշակույթ և մոտեցում: Այդ տեսանկյունից, համայնքային համաչափ զարգացումը, թափանցիկ կառավարումն ու հաշվետվողականությունը լինելու են մեր գործունեության հիմնական սկզբունքները:
Աբովյան խոշորացված համայնքի սիրելի’ բնակիչներ,
Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները մեր համայնքի և նրա յուրաքանչյուր բնակչի կյանքում զարգացման ու բարեկեցության նոր հեռանկարներ բացելու բացառիկ հնարավորություն է: Արդեն իսկ նշված նպատակներն ու ծրագրերն իրագործելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու մեր թիմն ունի ձեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը։ Ձեր վստահության քվեի շնորհիվ իրականություն կդարձնենք համայնքում արմատական փոփոխություններ կատարելու տասնյակ տարիների մեր հավաքական երազանքը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան