Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Թուրքիան այս անգամ ևս կգնա քաղաքական առևտրին ընդառաջ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Իսրայելի Կնեսետում, հերթական անգամ ներկայացվել է, Իսրայելի պետության կողմից, 1915թ. Հայոց Ցեղասպանության պաշտոնապես ճանաչման օրենքի նախագիծ։ Այս անգամ, նախաձեռնությունը «Լիքուդ» և «ՇԱՍ» խմբակցությունների մի քանի պատգամավորներինն է։ Օրինագծի հեղինակներից մեկն Իսրայելի Կնեսետի նախկին նախագահ, Լիքուդ կուսակցության ներկայացուցիչ Իյոել Էդելշտեյնն է։ 

Դեռևս 2017թ., երբ պարոն Էդելշտեյնը Կնեսետի խոսնակն էր, իմ ղեկավարած հայկական խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, համոզմունք էր հայտնել, որ որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը 

Նախկինում ընդդիմադիր պատգամավոր, այժմ իշխող կոալիցիայում «Կախոլ Լավան» կուսակցության ներկայացուցիչ և Իսրայելի պետության արտգործնախարար Յաիր Լապիդը (ում հետ ժամանակին հանդիպել և զրուցել ենք իր նախաձեռնության շուրջ), 2017-19թթ. նախաձեռնում և ակտիվ առաջ էր մղում Հայոց Ցեղասպանության ճանաչման նախագիծը։ Այն ժամանակ, այդ օրինագծին ակտիվ աջակցում էին նաև ընդդիմադիր պատգամավորներ Գիդեոն Սաարը («Տիկվա Խադաշա» կուսակցությունից), ով այսօր Իսրայելի արդարադատության նախարարն է, ինչպես նաև նախկին ընդդիմադիր պատգամավոր Թամար Զանդբերգը («Մերեց» կուսակցություն)՝ ով այսօր Իսրայելի բնապահպանության նախարարն է։ 

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել։ Նախկին ընդդիմադիրները, որոնք այսօր իշխանության են, ոչ հեռու անցյալում եղել են Հայոց Ցեղասպանության ճանաչման ամենաակտիվ ջատագովները։ Նախկին իշխանության ներկայացուցիչները, ովքեր տարբեր քաղաքական մեկնաբանություններով, անընդհատ հետաձգում էին ճանաչումը, այսօր ընդդիմադիր են և հենց իրենք են ներկայացրել օրենքի նախագիծ։ 

Այս անգամ ինչպե՞ս է Իսրայելի կառավարությունը նախագծի հետաձգման, կամ մերժման մեկնաբանություններ գտնելու, դեռ պարզ չէ։ Բայց  ԱՄՆ-ի կողմից, Հայոց Ցեղասպանության ճանաչման և Մեծ Բրիտանիայի ճանաչման փորձի ֆոնի վրա, կարծես Իսրայելը ևս հետ չի ցանկանում մնալ։ Շատ հնարավոր է, որ նաև ճանաչի։ 

Պատճառը կարող է լինել այն, որ Թուրքիային, կրկին ցանկանում են դեմ տալ պատին՝ նրան հակաիրանական կոալիցիա ներքաշելու, կամ Ռուսաստանի հետ համագործակցությունից հետ պահելու նպատակով։ Ձեռքի հետ էլ հնարավոր կլինի խայտառակ պատերազ ու խոշոր տարածքային կորուստներ կրած հայ ժողովրդին բարոյական աջակցություն ցույց տալ, գլուխ շոյել։ Կարծում եմ, որ Թուրքիան, այս անգամ ևս, կգնա  քաղաքական առևտրին ընդառաջ։ 
Ափսոս, հազար անգամ ափսոս, որ այս խառն ու անկայուն ժամանակներում, մեր երկրի իշխանությունները ոչ միայն դավադիր են, այլ նաև մեխի գլխի պես տգետ են ու համառ։ 
Եթե նորմալ իշխանություններ ունենայինք գոնե 2021թ ընտրություններից հետո, շատ բան կարելի էր թեքել դեպի մեր երկրի ու ժողովրդի օգտին։ Մեր հաշվին, մեր խաղաթղթերով, մեր կապիտուլյանտներին անտեսելով, մեր շուրջ և առանց մեզ որոշվում  են մեր կենսական հարցերը»։