Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

UCOM-ը շարունակում է աջակցել 42 ծրագրավորման դպրոցին

Ucom ընկերությունը «42 Երևան» ծրագրավորման անվճար դպրոցին շարունակում է տրամադրել ֆիքսված ինտերնետ հատուկ պայմաններով։

Նշենք, որ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կրթական ուղղության` Թումո լաբերի մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Տոկիոն, Սան Ֆրանցիսկոն, Ամստերդամը, Սեուլը և 26 այլ քաղաքներ ամբողջ աշխարհում:

«Իր ծառայություններով Ucom-ը շարունակում է աջակցել Հայաստանում տեխնոլոգիական կրթության ոլորտում առանձնացող նախագծերին։ «42 Երևանը», վստահաբար, նորովի մտածող, ինքնուրույն ու ստեղծարար մասնագետների նոր սերունդ է կրթում՝ օրինակ ծառայելով շատերի համար։ Ուրախալի է լսել, որ բազմաթիվ մասնագետներ համալրում են Հայաստանում ՏՏ լավագույն ընկերությունների աշխատակիցների շարքերը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«42 Երևանը դպրոց է, որտեղ ուսանողներն անվճար հիմունքներով ձեռք են բերում ամուր հիմք ծրագրավորման ոլորտում: Դպրոցի տված կրթությունը ոչ միայն առաջադեմ է իր ոլորտով, այլև իր կրթական մեթոդներով։ Մենք մաս ենք կազմում մեծ միջազգային ցանցի՝ Տոկիոյի, Ամստերդամի, Սիլիկոնային Հովտի և այլ դպրոցների հետ: Այնպես որ, մեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ, դպրոցի գործարկումից 1,5 տարի հետո մենք արդեն տեսնում ենք ծրագրավորողների նոր սերնդի ուժը, իսկ շուտով այն էլ ավելի տեսանելի կդառնա աշխատաշուկայի համար»,– իր հերթին հավելել է  42 Երևանի դպրոցի ղեկավար Հովհաննես Իսպիրյանը:

«Մինչև դիմելը, գուգլեցի մի քիչ, ծանոթացա միջազգային ցանցին, լավ կարծիքներ կարդացի, հենց նույն օրն էլ գրանցվեցի ու անցա խաղը: Ծրագրավորման զրոյական գիտելիքներով եկել եմ այստեղ և այս ընթացքում զուտ «42 Երևանի» ծրագրով այնքան եմ սովորել, որ արդեն անցել եմ աշխատանքի Epam-ում», - պատմել է «42 Երևանի» ուսանող Գևորգ Ամիրջանյանը։

Խոսելով դպրոցում տիրող մթնոլորտի և մշակույթի մասին՝ մեկ այլ ուսանող՝ Սերոբ Խաչատրյանն ասել է․ «42 Երևանում ինձ ամենից շատ դուր է գալիս ազատությունը։ Շատ ոգեւորող միջավայր է, շատ մոտիվացնող։ Ուղղակի հրաշալի է, երբ քեզ քո ժամանակը տնօրինելու ազատություն են տալիս, թողնում են ինքնուրույն որոշել, թե երբ գաս դասի, երբ գնաս, երբ պլանավորես հանգիստդ»։

Հավելենք, որ 2019 թվականից դպրոցն իր ընդունելության մեկնարկից ի վեր ունեցել է շուրջ 8000 դիմորդ, որից ամենանպատակասլաց 160-ը 2020-ին ընդգրկվել են հիմնական ծրագրում, իսկ այս տարվա ընդունելության ավարտից հետո 42-ին կմիանա ևս 180 ուսանող։ Ավելին՝ այն բաց է ուսանողների համար օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: