Փաստորեն մենք չսահմանափակվեցինք Գորիս-Կապան M2 ճանապարհը հատվածը կորցնելով, կորցրինք նաև Կապան-Ճակատեն ճանապարհը, այսինքն հիմա մեր 4 գյուղերի հայրենակիցները՝ թվով 600 հոգի, Կապան հասնելու համար պետք է շրջադարձ կատարեն Մեղրիով, Քաջարանով՝ անցնելով 150 կմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Անդրադառնալով Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհին, Հակոբյանը նշեց, որ այն կառուցված է սխալ նախագծով, բավականին նեղ է. «Այն արդեն շատ դժվարանցանելի է, քանի որ բոլոր մեքենաների հոսքն ուղղվում է այդ ճանապարհով, իսկ երբ ձյուն գա, սառցապատվի ճանապարհը, այն դառնալու է անանցանելի, և մեր հայրենակիցները արգելափակվելու են Կապանում, Քաջարանում, Մեղրիում»,-ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ այժմ ինտենսիվորեն կառուցվում է Անգեղակոթ-Շաղատ ճանապարհը․ «Եթե նայենք Google-ով, հաջորդիվ Նախիջևանի սահմանն է, և ադրբեջանցիները արդեն իսկ կառուցել, վերջացրել են մաքսային տերմինալ։ Նրանց ակտիվությունը հենց այդ հատվածում առնվազն իրավունք է տալիս մտածելու, որ ադրբեջանցիները փորձելու են այդ տեղով ստանալ ճանապարհ»,-ասաց նա՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ դա կդառնա իր քաղաքական վախճանը, փորձում է պայմանավորվածությունից հետ կանգնել։
Ինչ վերաբերում է Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Հակոբյանը տեսակետ հայտնեց, թե դրա մասին պայմանավորվել են՝ շրջանցելով Մոսկվային. «Կարծում եմ՝ մոտ ապագայում մեզ սպասվում են շատ արագ և հագեցած զարգացումներ»,-ասաց նա:
Վահե Հակոբյանը հայտնեց, որ նախաձեռնել են լսումներ, որոնք կանցկացվեն այս շաբաթվա ընթացքում, և հրավիրել են բոլոր արտախորհրդարանական ուժերին՝ այս իշխանության դեմ մեկ ռազմավարություն մշակելու համար։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան