Իշխանական ֆեյքերը հրահանգով հարձակվել են Արթուր Վանեցյանի վրա
Իսրայելական տխրահռչակ Pegasus լրտեսական ծրագրով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին գաղտնալսելու փորձի բացահայտվելուց հետո սոցցանցերում ֆեյքային գրոհ է սկսվել ընդդիմադիր գործչի նկատմամբ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ա. Վանեցյանն այսօր Apple ընկերությունից նամակ է ստացել առ այն, որ իր հեռախոսի մեջ, ըստ ամենայնի, տեղադրվել է Pegasus ծրագիրը, ինչից ենթադրվում է, որ նրան փորձել են գաղտնալսել։ Ա. Վանեցյանն անգամ հրապարակել էր ստացված նամակը, որտեղ Apple ընկերությունը նաեւ հեռախոսն անվտանգ պահելու խորհուրդներ է տալիս։
Սկանդալի բացահայտումից հետո սոցցանցերում իրական գրոհ է սկսվել Ա.Վանեցյանի նկատմամբ, որն իրականացվում է այն կեղծ օգտատերերի կողմից, որոնք օգտագործվում են պրոիշխանական քարոզչություն իրականացնելու համար։ Այլ խոսքով իշխանական ֆեյքերին հրահանգվել է հրապարակավ արշավ սկսել ընդդիմադիր գործչի նկատմամբ։
Արձանագրենք, որ իշխանությունները 7 մլն դոլար են ծախսել ներքաղաքական կյանքում տարբեր գործիչների գաղտնալսելու նպատակով Pegasus լրտեսական ծրագիրը ձեռք բերելու վրա ու սա այն դեպքում, երբ երկրի սահմանները մնացել են առանց ինժեներաշինարարական աշխատանքների, իսկ զինվորները հայտնվել հակառակորդի՝ բաց թիրախում։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան