Որպես Վահե Հակոբյան՝ ես չէի գնա Նիկոլի հետ ցանկացած հանդիպման. Պատգամավորը՝ Փաշինյանի՝ Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպման մասին
Ես կարծում եմ՝ համայնքի ղեկավարները նախևառաջ գնացել են հանդիպման, որպեսզի առաջին ձեռքից իմանան, թե Սյունիքի շուրջ ինչ է կատարվում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը։ «Ես ենթադրում եմ, որ իրենք գնացել են պարզապես, որ ինֆորմացված լինեն, թե այդ ինֆորմացիան ինչքանով է Նիկոլի պարագայում համապատասխանում իրականությանը՝ ես չեմ կարող ասել, բայց դա իրենց ընտրությունն է՝ իրենք են որոշում՝ գնան, թե չգնան»,-ասաց Հակոբյանը։
Մեր հարցին, որ շատերի մոտ զարմանք է առաջացրել Փաշինյանի հետ հանդիպմանը տեսնել ընդդիմադիր կեցվածք ընդունած համայնքապետերի ու համայնքապետերի տեղակալների, Հակոբյանն ասաց. «Ո՞ւմից են զարմացել՝ Փարսյան Գևորգի՞ց, ինչի՞ են զարմացել։ Փարսյան Գևորգը ՏԻՄ ընտրությունների ժամանակ և առավոտյան և երեկոյան ասեց, որ ինքը համագործակցելու է իշխանությունների հետ, որովհետև այլընտնաք չունի»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Նա նշեց, որ Գորիսի փոխքաղաքպետ Կարո Քոչարյանին չի ճանաչում և չի կարող ոչինչ ասել։ «Որպես Վահե Հակոբյան՝ ես չէի գնա Նիկոլի հետ ցանկացած հանդիպման։ Որպես համայնքի ղեկավար միգուցե իրենք իրենց տրամաբանությունը ունեն»,-ասաց Հակոբյանը։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան