Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Զրոյական կետ կամ պետության զրոյացումը. Անժելա Նալբանդյան

Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2018թվականին էյֆորիկ ֆանֆարների ազդանշանով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Դե գիտեք` «կամ ինքն էր լինելու վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չէր ունենալու»: Կարճ ժամանակ անց նա հայտարարեց, որ մեզ համար կարևորագույն` Արցախի հարցի բանակցային գործընթացը նա սկսում է իր սեփական` «զրոյական կետից»: Առաջին հայացքից այս անմեղ թվացող միտքը արդյունքում աղետաբեր եղավ: Զրոյացվեց ոչ միայն 24-25 տարվա բանակցային ողջ ժառանգությունը, որի համար դիվանագիտական ջանքեր, տարիների աշխատանք էր տարվել, այլև, արդյունքում, զրոյացվեց Արցախի 75%-ը` այն էլ հազարավոր մարդկային կյանքերի գնով:
Հիմա ՀՀ իշխանությունը զրոյացման նոր շրջափուլ է սկսում` դեմարկացիա և դելիմիտացիա փաթեթավորմամբ: Սա իմ ձևակերպումը չէ, սա գործընթացի` իշխանության մոդելավորումն է. նրանք պատրաստվում են ամեն բան սկսել «զրոյական կետից», այս անգամ արդեն` Հայաստանի առնչությամբ:
 
Ասել, որ ես մտահոգ եմ կամ անհանգիստ, կնշանակի չասել ոչինչ: Բայց որո՞նք են իմ անհանգստության պատճառներն ու հիմնաքարերը.
 
1. Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որի խոսքի արժեքն է զրո: Հետևաբար, վերոնշյալ իշխանության խոսքի նկատմամբ վստահությունն է զրո. խոսքը, որը երբևէ աչքի չի ընկնում ո´չ բովանդակությամբ, ո´չ նպատակով, ո´չ էլ դրանից բխող հնարավոր գործիքակազմով` ինչ-որ խոստում, ինչ-որ պարտավորություն կյանքի կոչելու:
 
2. Մենք գործ ունենք իշխանության հետ, որը, կարծում եմ, այլևս կասկած չի հարուցում, որ որևէ կապ չունի մեր ազգային օրակարգի և մեր ազգային-պետական շահերի հետ:
 
3. Մենք գործ ունենք իշխանության հետ, որը անպրոբլեմ, սեփական ժողովրդի մեջքի հետևում կարողանում է փակ, գաղտնի պայմանավորվածությունների գնալ, հետևաբար` պարտավորություններ ստանձնել, ինչպես նաև տարաբնույթ խոստումներ տալ, որը կրկին կապ չունի մեր պետական շահերի հետ:
 
4. Մենք գործ ունենք իշխանության հետ, որն իր ստանձնած խայտառակ պարտավորություններից էլ է փորձում փախչել, հրաժարվել` անընդհատ ստեղծելով կազուսը կազուսի հետևից, խնդիրը խնդրի հետևից, այդ թվում` տալով Ադրբեջանին հնարավորություն այս ամենը միջնորդներին ու միջազգային հանրությանը ներկայացնելով` ցույց տալ, թե որքան բարդ, գրեթե անհնար է նրա հետ աշխատել և լեգիտիմացնել սեփական քայլերը:
 
Այս ամենը հաշվի առնելով` մենք հասկանու՞մ ենք` ինչ է նշանակում «զրոյական կետից» նորից ինչ-որ բան սկսելը: Մենք այդ զրոյական կետից սկսելու օրինակը պարզ տեսել ենք, հիմա էլ նորից նոր զրոյական կետեր ենք առաջ քաշում: Միայն «զրոյական կետ» արտահայտությունը խոսում է ստանձնած պարտավորություններից, տրված խոստումներից հրաժարում:
Ինչի՞ կհանգեցնի նոր զրոյական կետն այս անգամ. վախենամ` այն արժենա մեզ պետականության զրոյացում: