Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Վայքի իշխանական թեկնածուն մեղադրվել է կաֆել-մետլախ գողանալու մեջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կարծես թե նշմարվում են հիմնական պատճառները, որոնք հանգեցնում են իշխող ուժի աննախադեպ պարտություններին ՏԻՄ ընտրություններում: Հիմնական պատճառը տեղերում թույլ թեկնածուներն են, սակայն հատկապես Վայք խոշորացվող համայնքում իշխող կուսակցության թեկնածուի անցյալը խիստ տպավորիչ է:

Բանն այն է, որ ՔՊ թեկնածու Մխիթար Մաթևոսյանը Վայքի տարածաշրջանում հայտնի է որպես «կրիմինալ» անցյալ ունեցող անձ, ով լինելով «Մավշին» ՍՊԸ-ի տնօրեն, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»:

Սա դեռ ամենը չէ, Վայքում մեր կողմից անցկացրած հարցախույզի ընթացքում տեղացիները հայտնեցին, որ Մխիթարը 2000 ակաների սկզբներին շատ ծիծաղելի ու մինչև հիմա հիշվող գործով է անցել, երբ մեղադրվել է այն ժամանակ Վայքում դատավոր Թոֆիլ Սամսոնիչիի տան շինարարական աշխատանքների ժամանակ կաֆել-մետլախի գողության մեջ: Մեր աղբյուրները պնդում են, որ Վայքում իրավիճակը շատ մոտ է Կապանին ու Գորիսին, որտեղ ավելացել են սահմանամերձ գյուղերը և մարդիկ ձգտելու են իրենց խոշորացված համայնքում տեսնել ոչ իշխանական, քիչ թե շատ մաքուր անցյալ ունեցող որևէ մեկի ու չեն քվեարկելու սեփական ընտանիքը Երևան տեղափոխած ու Վայքը որպես խոպան դիտարկող Մխիթար Մաթևոսյանի օգտին:

Ուժային կառույցների մեր աղբյուրները հայտնում են, որ փորձել են քաղաքական ղեկավարությանը հասցնել իրենց սխալ ընտրության մասին, որ Մխիթարի մասով մարդկանց մեջ վստահություն չկա. Խոսում են, որ Վայքի խեղճուկրակ բյուջեն չի դիմանալու Մխիթարի ձեռքի տակ (թերևս նման վստահության պատճառը նրա անցյալն է(sad): Ուժային կառույցներում վստահ են, որ իրենց ներկայացրած օբյետիվ իրավիճակի գնահատականը ճանապարհին «կորել է» ու չի հասել երկրի առաջին դեմքերին, այլապես նման սարսափելի ու անհեռանկարային քայլի Վայքում չէին գնա:

Ի դեպ` քաղաքացիներից մեկն էլ քմծիծաղով ասեց, թե ջահել ժամանակ սիրում էր իրենց գյուղի թոնիրների ղազանները թռցներ, էդ մարդուց ինչ ղեկավար:

Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում