Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Շտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արամ Խաչատրյանը ապօրինի մտել է ընտրատեղամաս և խոչընդոտում է քաղաքացուների քվեարկությանըԳոհար Մելոյանի Մամլո Ասուլիսը Քարոզչական նյութերով ընտրական տեղամաս այցելելը ընտրախախտում էՀակաքարոզչություն է ընդդեմ Ուժեղ Հայաստանի28/1 ընտրատեղամասում ՔՊ-ի օգտին քարոզչություն է իրականացվումԱհազանգ․ ՔՊ ներկայացուցիչները քարոզչանյութերով մուտք են գործում ընտրատեղամասեր«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ահազանգ. Վայքի 36/33 ընտրատեղամասում ձախ տեսախցիկը նկարահանում Ահազանգ Նոր Կեսարիայից․ հանձնաժողովի նախագահը կանգնում է քվեախցիկների մոտՎանաձորի 23/11 ու 23/12 տեղամասերում նույն անձը (զինվորական համազգեստով) քվեարկել է երկու անգամԳնա՛ ընտրության ապագայի համար․ Քո ապագան քո ձեռքերում է
Ժամանց

Առավոտյան քաղցած վիճակում սո՞ւրճ եք խմում. անպայման կարդացեք սա

Ամբողջ աշխարհում շատերն իրենց առավոտը սկսում են մեկ բաժակ սուրճով։ Fithacker.ru կայքը գրում է, որ սուրճն իսկապես շատ օգտակար է օրգանիզմի համար, սակայն այն պետք չէ խմել առավոտյան և քաղցած վիճակում։

Առաջին հերթին անհրաժեշտ է իմանալ, որ առավոտյան քաղցած վիճակում խմած մեկ բաժակ սև սուրճը մեծացնում է թթվայնության մակարդակն օրգանիզմում։ Իրականում այն բացասաբար է ազդում որովայնի վրա։ Այդ է պատճառը, որ, երբ որևէ ծանր բան եք ուտում, այդ թթուն կարող է նյութափոխանակության հետ կապված որոշակի խնդիրներ առաջացնել։ Պատճառն այն է, որ կարող են դժվարություններ առաջանալ սպիտակուցների յուրացման հետ։ Երբ սպիտակուցն ամբողջությամբ չի յուրացվում, նյութափոխանակության հետ կապված այնպիսի խնդիրներ են առաջանում, ինչպիսք են որովայնի փքվածությունը, աղիների բորբոքումը, գրգռումը։

 Հենց այս պատճառով շատ բժիշկներ զգուշացնում են, որ պետք չէ առավոտյան քաղցած վիճակում սուրճ խմել անմիջապես արթնանալուց հետո։ Սուրճը կբարձրացնի կորտիզոլի մակարդակը, և օրգանիզմին բավական երկար ժամանակ անհրաժեշտ կլինի՝ այն հավասարակշռելու համար։ Անհրաժեշտ է նաև իմանալ, որ քաղցած վիճակում սուրճ խմելու արդյունքում որովայնի թթվայնության մակարդակը բարձրանում է, ինչն առաջացնում է փսխում և որովայնի փքվածություն։

Ինչպես տեսնում եք, քաղցած վիճակում սուրճ խմելն անմիջապես արթնանալուց հետո կարող է բացասաբար ազդել ձեզ վրա։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է նախաճաշել մինչ սուրճ խմելը։ Եթե առավոտյան չեք կարողանում արթնանալ առանց մեկ բաժակ սուրճի և չեք էլ կարողանում նախաճաշել, ապա սուրճի մեջ մի փոքր կաթ ավելացրեք։