Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել՝ ներկայացնելով Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկումների արդյունքները ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ և վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Պուտինը հավելել է, որ նիստում ինչպես և նախատեսվում էր, մանրամասն խոսելու են մերձավոր գործընկերների և հարևանների հետ հարաբերություններին առնչվող համալիր հարցերի մասին, նկատի է առնվում ԱՊՀ երկրների հետ հարաբերությունները:
Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նախագահի վարչակազմի փոխղեկավար Դմիտրի Կոզակը:
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ եռակողմ հանդիպում է անցկացվել նախօրեին Սոչիում, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան