Ադրբեջանը թուրքմենական գազ կստանա Իրանի տարածքով․ Ալիև
«Մենք լավ զրուցեցինք։ Որպես ընկերներ, եղբայրներ՝ մտքեր փոխանակեցինք իրանա-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։ Մենք որոշեցինք, որ այսուհետ իրանա-ադրբեջանական հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան։ Մեր ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մեր երկրները եղբայրական երկրներ են, և այսօր քննարկված հարցերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա»։
Այս մասին իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Լրագրողների այն հարցին, թե այսօր ինչ փաստաթուղթ է ստորագրվել Ադրբեջանի և Իրանի նախագահների ներկայությամբ, Իլհամ Ալիևը պատասխանել է. «Սա պատմական փաստաթուղթ է, այն ցույց է տալիս, թե որքան խորն են ադրբեջանա-իրանական կապերը։ Ադրբեջանը թուրքմենական գազ կստանա Իրանի տարածքով. Սա լավ հիմք է եռակողմ համագործակցության համար։ Ստորագրված փաստաթուղթը կարևոր է նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր հերթին ընդգծել է, որ այս փաստաթուղթն ուղղված է երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին