Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Կեղծ օրակարգերով հանրությանը «գրգռելու» արվեստը

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հոգեբանական ծանր կացության մեջ հայտնված հասարակությունն ուշքի չի գալիս կեղծ օրակարգերից, իսկ տարբեր շրջանակներ անընդհատ փորձում են լարվածության մեջ պահել ՀՀ քաղաքացիներին։ Հաշվարկը, թերևս, պարզ է, ներքաղաքական սկանդալներ հրահրելով՝ հանրությանը հեռու պահել իրական խնդիրներից ու մարտահրավերներից, բացթողումներն ու հանցավոր թերացումները սթափ գլխով վերլուծելու, սպառնալիքներին ողջամիտ արձագանքելու հնարավորությունից։
 
Թքած ունենալով արտաքին և ծանրագույն մարտահրավերների վրա՝ նորանոր սկանդալներ են հրահրվում ներսում։ Տարաբնույթ գերատեսչական ծախսերի ֆոնին ինչ որ մեքենայի բաբելոնյան աղմուկ, այնուհետ ԱԺ նախագահի մասնավոր զրույցների հրապարակումը, հատկապես կոնտեքստից կտրելով և շրջելով դրանց բովանդակությունը, ունի մեկ նպատակ՝ հանրային գիտակցությունն անընդհատ լարվածության մեջ պահել։ Իհարկե, այդ ռեսուրսներն ու միջոցները, որ օգտագործվում են նման նպատակներով, կարելի էր օգտագործել արտաքին ճակատում, տեղեկատվական և այլ առումներով ՀՀ առջև ծառացած խնդիրների լուծման համար։
 
Երեկ էլ հրապարակվեց ԱԺ նախագահի մասնավոր մի զրույցի գաղտնի տեսագրման մի կտորը, ապա և ամբողջ հատվածը։ Մեծ հաշվով սկանդալներ այդ տեսանյութում չկային։
Ալեն Սիմոնյանը ֆրանսահայ մի անձի հետ զրույցում ընդամենը ասում է, թե գերիներին հետ են բերելու, այդ հարցը չի քննարկվում, սակայն չեն կարող ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը պատանդ դնել գերիների հարցին, իսկ Ադրբեջանն այդ խնդիրն օգտագործում է Հայաստանին շանտաժի ենթարկելու համար։
 
Ձևակերպումներն, իհարկե, կարող էին ավելի հաջող լինել հատկապես գերիների մասով՝ չվիրավորելու այդ մարդկանց և նրանց՝ հոգեկան առանց այն էլ ծանր վիճակում գտնվող մտերիմներին, ընկալելի լինել, սակայն գործ ունենք ոչ թե հանրային ելույթի, այլ երկու անձանց մասնավոր զրույցի հետ։ Տարօրինակն այս ամենում, կատարվածի կայծակնային արագությամբ տարածումն էր, ինչը վկայում էր, որ տեղեկատվական արտահոսքերն իրականացվել են ուղղորդվող աղբյուրներից։
 
Ըստ էության, թե՛ այս դեպքը, թե՛ բոլոր նմանատիպ կեղծ դիսկուրսներն ու սկանդալները միտված են հանրությանը շեղելուն, ապակողմնորոշելուն, որևէ այդրոպեական խնդիր լուծելուն։ Իրական շահառուները շարունակելու են կիսասկանդալային հրապարակումներն ու արտահոսքերը, «սև ու սպիտակ»-ի մարտավարական հնարքները՝ չխնայելով անգամ իրենց շրջապատին, անընդհատ լարվածության մեջ են պահելու հասարակությանը։
 
Կարևորը գայլերը կուշտ մնան, իսկ ոչխարները` կենդանի։
 
Ռաֆայել Հարությունյան