Բոլորն են հասկանում՝ Հայաստանը բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, հետ է քաշվել իր ստրատեգիական շահերից, պատրաստ է անվերջ զիջումների. հիմա մեզ բոլորն են քաջալերելու գնալ հաշտեցման. Սարգսյան
Սկսած 1992թ. հունվարի 6-ից ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնահերթություն է եղել: Սկսած Բուշ ավագի վարչակազմից, այս առաջնահերթությունը չի փոխվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Ցանկացած փուլում, երբ նման հնարավորություն է եղել, Վաշինգտոնը աջակցել հայ-թուրքական գործընթացին: Հիմա ամերիկյան քաղաքականության ակտիվացումը պայմանավորված է նաև այս գործընթացով:
Բոլորն են հասկանում, որ Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ բավարարել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, և սա դիտարկվում է որպես պատմական պահ:
Բոլորն են հասկանում նաև, որ Հայաստանը հետ է քաշվել իր ստրատեգիական շահերից և պատրաստ է միակողմանի և անվերջ զիջումների՝ այդ թվում ազգային անվտանգության հաշվին:
Հիմա մեզ բոլորն են քաջալերելու գնալ հաշտեցման ճանապարհով (Թուրքիայի և Ադրբեջանի հետ), քանի որ մենք ենք պատրաստ զիջումների՝ այդ թվում մեր տարածքի, Արցախի և մեր սուվերենության հաշվին»,- գրել է Սարգսյանը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան