Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» գործընթացի ամենավտանգավոր մասը բանագնացի ընտրության թեման չէ. ՀՀ իշխանությունները գիտակցված մտնում են պրոցես, ուր շահելու հնարավորություն չկա. Աբրահամյան
Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» կիսագաղտնի գործընթացի ամենավտանգավոր մասը բանագնացի ընտրության թեման չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ի վերջո, եթե ծովում ցունամի է, առհասարակ կապ չունի, թե այդ պահին արհավիրքի էպիկենտրոնում գտնվողը լողալ գիտի՞, թե՞ ոչ։
Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունները գիտակցված մտնում են մի պրոցես, որտեղ շահելու, հաղթելու որևէ հնարավորություն չկա։
Հայաստանի իշխանությունը հա՛մ գիտակցում է, որ Թուրքիան գործընթացը սկսում է նախապայմաններով, հա՛մ հասկանալով դրա հետևանքները՝ տրվում է այդ արկածախնդրությանը։
Այս գործընթացն ուղեկցվում է իշխանության քարոզչական արշավով, որի նպատակն է հետին պլան մղել անվտանգության, ռեգիոնալ, աշխարհաքաղաքական հարցերը և առաջ բերել սոցիալ-տնտեսական գործոնը. մարդկանց համոզելու կարճ և ինչու չէ՝ աշխատող տարբերակներից մեկը։
Եթե չկա անվտանգություն, երբեք չի լինելու բարեկեցություն»,- գրել է Աբրահամյանը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան