Արցախի ներքաղաքական գործընթացները նոր հանգրվանային փուլում են. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Արցախի ներքաղաքական գործընթացները նոր հանգրվանային փուլում են։
Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ապագայի ու բանակցային պրոցեսի մասին հնչեցրած վերջին հայտարարությունները պատահական չէին և տեղավորվում են նրա քաղաքական գլխավոր գծի հետ։
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու Արցախի ուղղությամբ աշխատող քաղաքական գործակալները ակտիվացրել են Արցախից վերջնական հրաժարվելու և մեր հայրենակիցներին բախտի քմահաճույքին թողելու վաղուց պլանավորված պլանները։
Արցախում կան ուժեր, անհատներ, որոնք բնականաբար դիմադրում են Արցախի օտարման գործընթացին ու պատրաստ են մինչև վերջ կռիվ տալու, իսկ թե ովքեր են մինչև վերջ կանգնելու և ոչ ասելու թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանը կերևա առաջիկա օրերին։
Երկուշաբթի Արցախի խորհրդարանում արտահերթ նիստ է սպասվում, որտեղ Արցախի դեմ սկսված այս գործընթացի վերաբերյալ ամենայն հավանականությամբ հայտարարություն կընդունվի։
Բացի տեքստի բովանդակությունից շատ կարևոր է հասկանալ, թե ովքեր կմիանան Արցախի ադրբեջանացումը մերժող գործընթացին և ինչ ուղերձներ կհղեն Հայաստանի իշխանությանն ու միջազգային հանրությանը։
Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և այս գաղափարի համար պայքարը պետք է միավորի Արցախի ու Հայաստանի բոլոր առողջ ուժերին։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան