Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

Փաշինյանի արտահայտած մտքերը հակամարտության էության և մեր իրականության հետ գրեթե առնչություն չունեին. դրանք նվեր էին Ադրբեջանին. Միրզոևա

Վերջին շրջանում Արցախի վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարություններն, ընդ որում՝ և՛ մամուլի ասուլիսի ընթացքում, և՛ դրանից հետո ֆեյսբուքյան գրառումների տեսքով, խնդրահարույց են մի շարք առումներով, Aysor.am-ին տված հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան։

«Նախ, մենք հերթական անգամ ականատես եղանք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը որևէ կերպ չի կաշկանդվում խեղաթյուրել բանակցային գործընթացի առանձին դրույթներ, մանիպուլատիվ կերպով մեկնաբանել դրանք։ Մյուս կողմից, այս հայտարարությունները լիարժեք տեղավորվում էին արցախյան կոնֆլիկտի ադրբեջանական մեկնաբանությունների համատեքստում, և աստիճանաբար մենք համոզվում ենք, որ Փաշինյանը զբաղված է հենց ադրբեջանական շահերի պաշտպանությամբ», - ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ բովանդակային առումով դրանք լրջագույն մարտահրավերներ են մեզ համար բերում, ընդ որում՝ մարտահրավերներ, որոնք բավական ծանր վիճակի մեջ կդնեն նաև Փաշինյանից հետո եկող իշխանություններին։

«Կարծում եմ՝ մեզ համար ամենամեծ խնդիրը հենց սա է։ Ի լուր աշխարհի Արցախի հայկականությունը հարցականի տակ դնելը, Արցախի ինքնորոշման իրավունքը գրեթե զրոյի հավասարեցնելը, օրակարգ բերելը ադրբեջանցիների ինքնորոշման մասին աննորմալ պնդումները չեն կարող չվտանգել բանակցային գործընթացի ապագան։ Փաշինյանի արտահայտած մտքերը հակամարտության էության և մեր իրականության հետ գրեթե առնչություն չունեին, դրանք պարզապես նվեր էին Ադրբեջանին», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին, թե իրենց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ընթացքում նշել էր՝ տեսնում է հնարավորություն ակտիվ դիվանագիտական աշխատանքի արդյունքում ինչ-որ բան փրկելու, արցախյան հարցում հայկական կողմը կարող է վերականգնել մեր բանակցային դիրքերը, եթե իշխանության գա, օրինակ, իրենց քաղաքական ուժը, պատգամավորն ասաց, որ Փաշինյանի վերջին ասուլիսը ուղղակի հարված էր բանակցային գործընթացի ապագային։

«Բայց, կարծում եմ՝ հասկանալի է, որ սա չի նշանակում, որ բոլոր հնարավորությունները մեզ համար սպառված են։ Պարոն Քոչարյանը շատ հստակ սահմանեց այն ուղղությունները, որոնցով հնարավոր է ինչ-որ բան անել ու ինչ-որ բան փորձել փրկել։ Բայց շատ կարևոր է հասկանալ, որ ժամանակն այս դեպքում աշխատում է մեր դեմ։ Դեռ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո բազմիցս նշել էինք, որ Փաշինյանի օր առաջ հեռացումը մեզ հնարավորություն կտա ինչ-որ հարցերում վերականգնել մեր իրավունքները, մեր դիրքերը։ Անցնող մեկ տարվա ընթացքում շատ առիթներ ունեցանք համոզվելու, որ այս իշխանությունների պայմաններում պարտության անիվը անհնար է կանգնեցնել», - ասաց պատգամավորն ու ընդգծեց, որ եթե իսկապես ուզում ենք փրկել Արցախը, պիտի սկսենք հենց պարտության անիվը կանգնեցնելուց, և որքան շուտ դա իրականացնենք, այնքան շատ բան հնարավոր կլինի փրկել։

«Այս առումով, խոսել մինչ 2018-ը մեր ունեցած բանակցային դիրքերը լիարժեք վերականգնելու մասին, կարծում եմ, անիմաստ է, բայց միաժամանակ պիտի ընդունենք, որ հնարավորություն դեռ կա։ Ցավոք, հնարավորություն, որն ամեն հաջորդ օր ավելի է նվազում», - Միրզոևան։

Անդրադառնալով տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» բացելու իշխանության թեզին՝ ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ բոլորն էլ ուզում խաղաղ երկրում ապրել։

«Բայց մեզ ոչ թե պիտի պարտադրեն ու միակողմանի զիջումներով տանեն խաղաղության, այլ մենք պիտի հասնենք արժանապատիվ խաղաղության։

Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակվում է հայատյացությունն ու ատելության քարոզը։ Սա տասնամյակներ շարունակվող պետական քաղաքականություն է, որի պտուղները մենք տեսանք նույն 44-օրյա պատերազմի ընթացքում, դրան հաջորդող ամիսներին», - ասաց նա՝ հիշեցնելով, օրինակ, Ադրբեջանում բացված ռազմավարի պուրակն ու պետական հովանավորությամբ իրականացվող ողջ խայտառակությունը։

Միրզոևան ընդգծեց, որ Ադրբեջանը չի փոխել իր վերաբերմունքը այս խնդրի հետ կապված, Ադրբեջանում չեն փորձում սեփական հանրությանը խաղաղության նախապատրաստել։

«Հետևաբար, իրական, երկարատև խաղաղության մասին այսօր առավել քան անիմաստ է խոսել։ Եվ, ի վերջո, պատերազմում պարտված Հայաստանի համար այսօր թիվ մեկ խնդիրը պիտի լինի մեջքը ուղղելը, ոտքի կանգնելն ու սեփական շահերը հնարավոր բոլոր ձևերով պաշտպանելը։ Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք», - ասաց նա։

Ամփոփելով խոսքը՝ պատգամավորը շնորհավորեց հայրենակիցներին՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։

«Շնորհավորում եմ նաև Հայաստանի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, ասորի համայնքի ներկայացուցիչներին։ Մեզ՝ Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներիս համար ևս շատ ծանր է այն ամենը, ինչ կատարվում է այսօր Հայաստանում ու Արցախում։ Ես խաղաղություն ու ներդաշնակություն եմ մաղթում բոլորիս, և, իհարկե, հավատ՝ վաղվա օրվա ու ապագայի հանդեպ», - եզրափակեց խոսքն ընդդիմադիր պատգամավորը։