Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Քաղաքականություն

ՀՀ դիվանագիտության ամենամեծ ձեռքբերումը սահմանամերձ գյուղերից մեկի բնակչի 105 ոչխարի վերադարձն էր, ի՞նչ կապ ունի` ով է բանագնացը կամ արտգործնախարարը․ ամբողջ կեղտոտ խաղը Փաշինյանի ձեռքում է. Աշոտյան

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մեր հիմնական սպառնալիքը ո‘չ Թուրքիան է, ո’չ Ադրբեջանը, ո‘չ գեոպոլիտիկ տեկտոնիկ լարվածությունը, մեր հիմնական սպառնալիքը այն է, որ մեզ այս փոթորկալից, շատ վտանգավոր ժամանակներում  շարունակում է ներկայացնել այն անձնավորությունը, որը նախորդ երկուսուկես տարիների ընթացքում գործեց բոլոր հնարավոր սխալները և հայկական երկու պետություններից թողեց այս հաշմված տարածքը։ Արտաքին քաղաքականության պատասխանատուն մնացել է այն մարդը, ում արտաքին ձախողված քաղաքականությունը բերեց 44-օրյա արյունալի պատերազմը։ Նիկոլ Փաշինյանն է թիվ մեկ սպառնալիքը արտաքին քաղաքականության բնագավառում։  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 2021թ-ին արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի հիմնական ձախողումներին և սպառնալիքներին, ասաց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մինչև 2018թ -ի ապրիլը արտաքին քաղաքականությունը ծառայել է Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության միջավայրի ամրապնդմանը, 2018թ-ի մայիսի 8-ից, երբ իշխանազավթումից հետո  Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, արտաքին քաղաքականությունը փոխեց իր վեկտորը և փոխանակ ամրապնդեր մեր անվտանգային միջավայրը, սկսեց արագ նպաստել այդ միջավայրի քայքայմանը։ Այդ դրսևորումները մենք տեսանք ռազմավարական դաշնակցի հետ հարաբերություններում, տեսանք, թե ինչպես եղավ  Արցախյան բանակցությունների դիտավորյալ տապալումը և պատերազմի համար Ալիևին հիմնավորումներ տալը, Հայոց ցեղասպանության խնդրի ուրացումը միջազգային հարթակներում, որը սկսվել էր դեռ մինչև 44-օրյա պատերազմը»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Վերջինիս կարծիքով Նիկոլ Փաշինյանի ճակատագրական սխալներից մեկն այն էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր այցեքարտը դարձրել էր ժողովրդավարությունը, ինչպես հայտարարել էր  2019թ-ի դեսպանահավաքի ժամանակ։ «Նախ մի կողմ դնենք այն, որ 2018թ-ից հետո Հայաստանում չի եղել ժողովրդավարություն, ոչ մի խելամիտ մարդ չի կարող մտածել, որ անգամ ժողովրդավարության դեպքում հնարավոր էր ապահովել մեր երկու պետությունների շուրջ անվտանգային միջավայրը։ Նիկոլի դիտավորյալ ձախողված արտաքին քաղաքականությունը ունի բազմաթիվ դրսևորումներ, որոնցից մեկը ԱԳՆ-ում կադրային փոփոխություններն են։ Նախարարությունում եղան մարդիկ, ովքեր չուզենալով կիսել այդ խայտառակ իրավիճակի պատասխանատվությունը, դուրս եկան։ Իհարկե նրանցից սպասելիքները ավելի շատ էին բացահայտելու համար, թե ինչպիսի կեղտոտ խաղեր է խաղացել Նիկոլը ԱԳՆ-ի միջոցով մինչև 44-օրյա պատերազմը, իսկ այդ կեղտոտ խաղերը շատ տեսանելի են եղել թե‘ Զոհրաբ Մնացականյանի ժամանակ, թե‘ Արա Այվազյանի ժամանակ։ Այսօրվա ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի ելուստն է, նրա օրգանական շարունակությունը։ Նախարարի փոփոխությունը, հայ-թուրքական բանակցություններում բանագնացի ընտրությունը երկրորդական բաներ են։ Ինչ կապ ունի ով է բանագնացը կամ արտգործնախարարը, եթե մինչև հիմա ամբողջ կեղտոտ խաղը Նիկոլ Փաշինյանի մտքում և ձեռքերում է»։

Առանձնացնելով արտաքին քաղաքական հիմնական ձախողումները և անդրադառնալով այն հարցին, թե պատերազմից հետո ինչ հիմնական առաջնահերթություններ կային, որ պետք է արվեր արտաքին բնագավառում, բայց չի արվել, Աշոտյանը թվարկեց.

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ կատարվել է ամեն ինչ, բացի 8-րդ կետից` ռազմագերիների փոխանակումը։ Նույն հայտարարության 9-րդ կետը կապված ապաշրջափակման գործընթացների հետ, նույնպես ձախողում է, դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացների փաթաթումը մեր վզին ևս ձախողումների շարքից է, իսկ Արցախյան բանակցություններում Մինսկի խմբի համանախագահները վերջին անգամ  հիմնարար սկզբունքների մասին խոսել են 2021թ-ի ապրիլին»։

Աշոտյանը ընդգծեց, որ պատերազմից անմիջապես հետո Հայաստանը   համեմատաբար ավելի լավ վիճակում էր, քան այսօր։

«Այն ժամանակ  Եվրոպական միությունը պաշտոնապես հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ և պետք է հիմքում լինեն հիմնարար սկզբունքները, այդ թվում ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այդպիսի հայտարարություն արեցին Մինսկի խմբի համանախագահները։ Այսօր ո՞վ է գերտերություններից, միջազգային խոշոր ինստիտուտներից և դերակատարներից խոսում դրա մասին, ոչ ոք։ Նիկոլի վերջին խաղը  Արցախը ամբողջությամբ ռուսների և Ադրբեջանի հույսին թողնելն էր և դրա ապացույցը այն է, որ նա  մանիպուլյացիաներով վարկաբեկում է նախկին բանակցային գործընթացը և պրոադրբեջանական հայտարարություններ անում։ Ձախողումների հաջորդ կետը հետևյալն է ` հաջողվե՞լ է վերականգնել արժանապատիվ հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, իհարկե չի հաջողվել, մեզ չի հաջողվել նաև Արևմուտքի կան Եվրոպական կառույցների հետ ձևավորել օրակարգ, որով կարելի էր հավասարակշռել տարբեր աշխարհագրական շահեր։ Հայկական դիվանագիտության ամենամեծ ձեռքբերումը սահմամերձ գյուղերից մեկի բնակչի 105 ոչխարի վերադարձն է եղել։  Ադրբեջանին ԵԱՏՄ դիտորդ անդամ դարձնելու գործընթացի մեկնարկին Հայաստանը որևէ կերպ պատրաստվո՞ւմ է սակարկել սեփական դիրքերը ի օգուտ մեր ազգային շահի, ակնհայտ է, որ ոչ։ Ժողովրդավարության ֆորումին գնալ մասնակցել և Ադրբեջանին ու Թուրքիային որևէ մեղադրանք չուղղելը ևս ձախողում է։ Հայաստանը չի օգտագործել իր միջազգային գործիքակազմը  պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու և Ադրբեջանին պատժելու համար։  Ռազմագերիների իրավունքները պաշտպանելու փոխարեն ԱԺ-ում ծաղրել են օմբուդսմենի զեկույցը և ադրբեջանական քարոզչամեքենայի վրա հերթական կեղտաջուրն է լցրել։ Հայաստանի այս մեկ տարվա արտաքին քաղաքականության ձախումների վերաբերյալ կարելի է դոկտորական պաշտպանել»։

Արմեն Աշոտյանը ընդգծեց` այս ձախողումները  ոչ թե նոյեմբերի 9-ի, այլ հունիսի 20-ի հետևանք են։

«Նոյեմբերի 9-ից հետո մենք ավելի լավ դիրքեր ունեինք, և եթե ժողովրդի անվան տակ չընտրվեր ժողովրդի գլուխը կերած վարչապետը, ապա մենք ավելի մեծ հեռանկարներ կունենայինք։ Ամեն պահի, երբ ստացվի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, հնարավորություն կլինի  ավելի լավ արտաքին անվտանգ միջավայր ունենալու»։